?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


scayscao
Այս տարվա սկզբից նորովի , աշխատանքային  յուրահատուկ մոտեցում է փորձում որդեգրել  Նիդերլանդների Թագավորությունում Հայկական Կազմակերպությունները Համակարգող (SCAON) Միությունը: Կոլեկտիվն աշխատանքներն սկսել է  աշխատատեղերի նորոգումից, սենյակների կահավորումից:
Միությունը փորձում է ընդլայնել   կամավորական  սկզբմունքներով աշխատող հասարակական  աշխատողների քանակը: Կոլեկտիվը համալրվելու է գործավարներով, կազմակերպիչներով,թարգմանիչներով, իրավաբանի, հոլանդերենի, հայերենի և այլ  մասնագետներով: Այդ մասին արդեն միությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան կայք էջով:
«Այս տարի բազմաթիվ նոր ծրագրեր ունենք, որ սպասում են իրագործման,- ասում է Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը: Այդ իսկ պատճառով, կարևոր է, որ կոլեկտիվ մուտք գործեն նոր, երիտասարդ կարող ուժեր' հայրենասերների մի կուռ խումբ, խնդիրները հաջողությամբ լուծելու համար»:
Միության նախագահը ակտիվ աշխատողներին  պարտավորվել  է  խրախուսել, խոստացել է գնահատել լավ աշխատանքը: Հասարակական կարգով աշխատողներին կտրամադրվեն ճանապարհածախսերն  ու  գործուղման հետ կապված գումարները: Լավագույն աշխատողներն էլ  ցանկության դեպքում  հետագայում կարող են  անցնել վճարովի աշխատանքի:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն  կունենան համագործակցել  SCAON  միության  հետ կարող են կապ  հաստատել մինչև փետրվարի 15-ը, գրել info@scaon.nl կամ secretaris@scaon.nl էլեկտոնային փոստին,  կամ զանգահարել   0685029906, 0297548648 հեռախոսահամարներին, կամ էլ , եթե  հարմար է ուղղակի այցելել SCAON-ի գրասենյակ' երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 10:30 մինչև 18:00 հետևյալ հասցելով՝
Groot Mijdrechtstraat 37c
3641 RV MIJDRECHT

sca sca1