?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

musasi mus1
ՍՏՈԿՈՀՈԼՄ (24-ը հունվարի)- Միջին ծանրության քաշային կարգում լավագույն մարզիկին որոշելու համար Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Tele2 մրցահարթակում տեղի ունեցավ UFC on Fox 14  մրցաշարը, որին մասնակցեց նաև UFC խմբի նորաբնակ նիդերլանդահայ Գեղարդ Մուսասին:  Մեր մարզիկը իր  մարտը ամերիկացի Դեն Հենդերսոնի հետ բավականին գրագետ սկսեց՝ մրցակցին ներքաշելով մարտի մեջ, այնուհետև հակադիր դիմացի ուղիղ հարվածով 70-րդ  վայրկյանին նրան ենթարկեց նոկաուտի: Այսպիսով մարտն ավարտվեց ժամկետից շուտ, որից էլ դժգոհեց Հենդերսոնը: Թեև ամերիկացի մարզիկը բողոքելով մրցավարների որոշումը' գտավ, որ դեռ  ի վիճակի էր շարունակել մարտը, այնուամենայնիվ մոռացավ, որ մարտը վարող մրցավարը իրեն մեծ դժվարությամբ փրկեց հայ մարզիկի հուժկու հարվածներից:
Հաղթանակից հետո հայ մարզիկի ձեռքում հայտնվեց հայկական եռագույնը
Դեռ հանդիպումից առաջ Գեղարդը խոստացել էր, որ իր հաղթանակը կասկած չի հարուցում, հակառակ դեպքում' ասել է նա, ավելի լավ էր մեռնել:
«Նիդերլանդական Օրագիր»