?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

kayq cexa
Հաագա, 27 հունվարի 2015 – Նիդերլանդներում այս տարվա առաջին հանրային միջոցառումը նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին տեղի կունենա հունվարի 30-ին Ամստերդամում: Այս մասին Նիդերլանդական Օրագրին հայտնում է Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON):  միջոցառումը համատեղ  կազմակերպելու են  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և  Հայ ուսանողական «Գլաձոր» միությունը (ASV Gladzor)  Հոլոքոստի հիշատակի օրվա (HMD) շրջանակներում:
«Ցեղասպանության պատճառների և ընթացքի» մասին դասախոսությամբ հանդես կգա Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող, դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը: Դասախոսությունը կարդացվելու է  հոլանդերենով:
Հրավիրվածներին ներկայացվելու է  նաև Հոլանդիայում և աշխարհի այլ վայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Միջոցառումը, որի մուտքն ազատ է' տեղի է ունենալու Ամստերդամի CREA Muziekzaal սրահում ժամը 15-ից: Տեղերը հարկավոր է ապահովել նախօրոք գրելով info@faon.nl հասցեին:
Միջոցառման կազմակերպման մասին  ինֆորմացիա է  հրատարակել  նաև Նիդերլանդներում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված NIOD/HMD Կայքէջը: