?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


narek

Փարիզի «Լա բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի մտահաղացումները կյանքի կոչվելուց հետո մեծ հետաքրքրություն են առաջ բերում թատերասեր հանրության կողմից: Հայաստանում և արտերկրում հաջողությամբ է ընդունվել նրա 2009 թվականին բեմադրած «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը, որի հիմքում ընկած է 20-րդ դարի ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետտիի «Բոինգ-բոինգ» դասական ֆարսը: Այն միշտ էլ ապահովել է լեփ լեցուն դահլիճներ: Դերերում բոլորի կողմից սիրված արտիստներն են` Հրանտ Թոխատյան, Նարեկ Դուրյան, Լուիզա Ներսիսյան, Թամարա Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան: Այժմ կոլեկտիվը' հիշյալ բեմադրությամբ շրջագայություններով հանդես է գալիս Եվրոպայի հայ հանդիսատեսի առջև: Թեև ի սկզբանե  թատերական  ներկայացումը  ծրագրավորված էր Շվեցարիայում, Ֆրանսիայում և Բելգիայում,  այնուամենայնիվ «Match made in Heaven» Նիդերլանդական միջոցառումների կազմակերպման գործակալության տնօրեն Կարինե Քլյանին հաջողվեց թատերական կոլեկտիվին  հրավիրել նաև Նիդերլանդներ: «Հյուրախաղերի մասին,-Նիդերլանդական Օրագրի թղթ. պատմում է Կարինե Քլյանը, իմացա 3 շաբաթ առաջ, այդ պատճառով հեռուստատեսային գովազդային տեսահոլովակում ոչ  մի խոսք չի ասվում Նիդերլանդներում բեմադրության կայացման մասին: Ամեն ինչ որոշվեց վերջին րոպեին    պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ ունեցած համաձայնությունից հետո: Գիտակցել եմ, որ սա ճիշտ քայլ չէ ֆինանսական առումով և վնաս` կազմակերպության համար: Սակայն առաջնորդվել եմ հայկական մշակույթը հայ հանդիսատեսին օտար ափերում հասցնելու սկզբունքով ու նշանաբանով:  ՈՒրախ եմ, որ  ներկայացումը  նաև մեզ մոտ կայացավ , այդ առթիվ  շնորհակալական նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից»:
Հունվարի 30-ին Լերդամ քաղաքում 200-ից ավելի հայ հանդիսականներ հնարավորություն ունեցան  լիաթոք ծիծաղով ու բարձր տրամադրությամբ  հետևելու հումորային այս ուրախ ներկայացմանը:
«Դոն ժուան ավիա» ներկայացման հյուրախաղերը  Եվրոպայում կեզրափակվեն Բրյուսելում' փետրվարի 3-ին:

nkarq
Լուսանկարում. Նիդերլանդների ներկայացման գովազդը , հատված ներկայացումից (youtube-ում տեղադրված):