?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

YANDEX-ից հետո ՄԱՄՈՒԼ.am-ը

Դեռ անցյալ տարի 2014թ. ամռանը Ռուսական YANDEX տեղեկատվական ցանցում գտնվող YA.RU ծառայությունը, որի համակարգում գործում էր «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ»  էջերից մեկը անսպասելիորեն փակվեց և մեզ ու մեր ընթերցողներին տխուր անակնկալ մատուցեց: ՈՒրախ էինք, որ էջի նյութերն ամբողջությամբ չկորցրեցինք, քանի որ այլ էջեր էլ ունեինք ինտերնետային տարբեր ծառայություններում,այդ թվում  ՄԱՄՈՒԼ.am - Լրատվական գործակալության ցանցում: Տխուր անակնկալ, այս անգամբ' մասամբ տեղի ունեցավ նաև այս համակարգում.

mamxos

Տևական ժամանակ էր, ինչ նյութեր չէինք տեղադրում ՄԱՄՈՒԼ.am-ի խոսնակի էջերում: Բազմաթիվ հոդվածներ ու բոլոր ուղեկցող լուսանկարներն ու տեսալուսանկարային ռեպորտաժներն անհետացել էին էջից: MAMUL.am-ի տնօրինությունը գրեթե ամսից ավելի հայցելով մամուլի խոսնակների ներողամտությունը, գովազդում և տեղեկացնում էր, որ ընթանում են պրոֆիլակտիկ աշխատանքներ և նյութերը, լուսանկարներն ու էջերի  վարկանիշները վերականգնվելու են: Վերջերս նկատեցինք, որ հիշյալ հիշեցումը դադարել է  գովազդվել խոսնակի էջից, բայց թերություներն այդպես էլ մնացել էին: Հետևյալ գրությամբ ՄԱՄՈՒԼ.am-ից փորձեցինք պարզել պատճառները' ակնկալելով լիարժեք պատասխան.
«Հարգելի կոլեգաներ
Նիդերլանդական Օրագիրն էջեր ունի  ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ-ում: Ձեր նախաձեռնած պրոֆիլակտիկ աշխատանքից հետո անհետացել են լուսանկարները, ավելին'   2014 թվականի օգոստոսի 20-ից հետո բոլոր տեղադրված նյութերն ու նաև առաջխաղացման համար նախատեսված որոշակի գումար: Մեզ սակայն ամենից շատ անհանգստացնում է կորսված նյութերն ու լուսանկարները' Հայոց Ցեղասպանության թեմաներով, ինչը անհարմար է դարձնում մեր աշխատանքը Ցեղասպանության հենց 100-ամյակի տարում:
Խոստացել էիք, որ դրանք վերականգնելու եք, բայց մինչ օրս վիճակը նույնն է:
Կուզեինք երկու տողով հայտնեիք, արդյո՞ք վերականգնվելու են գոնե հոդվածները, չի՞ լինելու  հետագայում կրկին նման նախադեպ խափանումների համար: Նաև կոնկրետ հետաքրքիր է ի՞նչ տեխնիկական վերազինում է տեղի ունեցել ՄԱՄՈՒԼԻ խոսնակ բաժնում»:
Կարճ ժամանակ անց MAMUL.am_marketing հասցեից ստացանք հետևյալ էլ.նամակը.
«Հարգելի օգտատեր
Պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել է 4.02.2015 թ.: Այն կարող եք կարդալ Մամուլի խոսնածի Ձեր էջի ծանուցումներում(էջի վերին աջ անկյունում` էջի անվանը կից)»:
Հիշյալ  պաշտոնական հաղորդագրությունը, հրապարակված փետրվարի 4-ի ամսաթվով հետևյալ բովանդակությունն ուներ.
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մենք ավարտել ենք տեխնիկական աշխատանքները: Մամուլի խոսնակը լիարժեքորեն աշխատում է:
Պետք է տեղեկացնենք, սակայն, որ սերվերների որոշ դետալների ֆիզիկական խոտանի պատճառով, վերջին 3-4 ամիսներին որոշ նյութեր և նկարներ վնասվել են և դրանք վերականգնել հնարավոր չեղավ:
Սակայն ամբողջությամբ վերականգնվել է խոսնակների վարկանիշերն ու տեխնիկական այլ գործառույթներ և այժմ խոսնակ նախագիծն աշխատում է լիարժեք` նորացված և հզորացված սարքավորումներով:
Եթե Ձեր նյութերից որոշներում բացակայում են միայն նկարները, ապա կարող եք խմբագրել դրանք և ավելացնել միայն նկարները կամ ամբողջական նյութը:
Բացի վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը առաջիկա 24 ժամվա ընթացքում Ձեր դրամապանակ կփոխանցի գումար, որը կարող եք օգտագործել միայն նյութերի առաջխաղացման կամ գովազդային բանների ցուցադրման համար:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և մաղթում արդյունավետ աշխատանք»:
Բնականաբար այստեղ բացակայում են մեր շատ հարցադրումների պատասխանները:
Փաստորեն ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ երեք բաժինների «մամուլի խոսնակ»-ում  մեր այսքան տարիների աշխատանքը զուր տեղը վատնվել է: Այլևս անվերադարձ կորան  ոչ թե «որոշ» (ինչպես նշված է գրության մեջ), այլ բոլոր լուսանկարներն ու տեսաերիզները, նաև 2014 թվականի  օգոստոս ամսվանից տեղադրված հոդվածերը: Ֆիզիկապես հնարավոր չէ  այս տարիների, բոլոր նյութերի լուսանկարները  վերականգնելը:Հայտնվում է, որ վերականգնվել են մասնակիցների վարկանիշերը, որը  դեռ չգիտենք ինչի համար է այն պետք գալու:
Կատարվածի համար մենք  իհարկե չենք մեղադրում մեր կոլեգաներին, ովքեր հնարավորություն են ընձեռել շատերին տարածելու ազատ մամուլի խոսքը: Այստեղ տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներից մեկի ընդամենը անփույթ աշխատանքն է, ով  չի տիրապետել իր  գործը ' խափանելով մեր աշխատանքը, խաղալով նաև MAMUL.am- ի անվան հետ:
Այս  կապակցությամբ մենք ընդամենը ափսոսանք ենք հայտնում:
Հուսով ենք, որ այսուհետ նման թյուրիմացություններ և տհաճ անակնկալներ չեն կրկնվի և միասին  հանուն մեր ժողովրդի կանցնենք մեր նպատակների իրագործմանը: