?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

wedes
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Նիդերլանդների կառավարության հետ համատեղ և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագիրը, որի շրջանակներում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում,Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Չեխիայում, Բուլղարիայում, Հունաստանում,Կիպրոսում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Դանիայում, Ֆինլանդիայում,Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք ունեն բարձր որակավորում .
1) Ծրագրերի զարգացման և մշտադիտարկման (Project development and
monitoring) և
2) Կայքի ձևավորման (Web design specialist) ոլորտներում, հնարավորություն
կստանան աշխատելու ՀՀ սփյուռքի նախարարությունում և իրենց փորձով կիսվելու նախարարության աշխատակիցների հետ:
Ծրագիրն արդեն մեկնարկել է և կավարտվի ս.թ. նոյեմբերի 1-ին: Ծրագրին մասնակցելու տևողությունը մեկ շաբաթից մինչև երեք ամիս է: Սփյուռքահայ ներկայացուցիչը պետք է տիրապետի հայերենին և հանդիսանա Եվրամիության վերոնշյալ երկրներից մեկի քաղաքացի:
Վերջինիս գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախսը, կեցության վճար՝օրապահիկի տեսքով, ապահովագրությունը) հոգում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, իսկ աշխատանքը, անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաներն ապահովվում են Սփյուռքի նախարարության կողմից:
Խնդրում ենք վերոնշյալ 2 ոլորտների մասնագետ հանդիսացող մեր հայրենակիցներին դիմել ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայքների վարչություն հետևյալ հասցեով՝
հեռ.՝ (+374 10) 58 56 01 (112), europedep@yahoo.fr :
՝
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ