?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


msho1

Այսօր Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության նախագահ պարոն Ս․Մարտիրոսյանը գործնական հանդիպում ունեցավ գործարար Կառլեն Բաղդասարյանի հետ։ Պարոն Բաղդասարյանը SCAON-ին ներկայացրեց հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Կամպեն» ֆիրմայում արտադրվող օղու հուշանվերների նմուշը։ Հուշանվերը պարփակող սգո տուփի վրա զետեղված է Հայաստանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի լուսանկարը և 20-րդ դարի մեծագույն ոճրագործության համառոտ բնութագիրը հայերեն և անգլերեն լեզուներով։ Սա ևս մեկ հնարավորություն է ընձեռնում Հոլանդիայի ոչ հայ հասարակությանը տեղեկացնելու հայոց ցեղասպանության
100-ամյակի սգո տարելիցի մասին։

Լ. Բալաբեկյան
SCAON- ի մամուլի քարտուղար

msho msho2msho3