?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

NOS հեռուստաալիքը քննադատել է Բաքվին



Նիդերլանդական կենտրոնական NOS հեռուստաալիքը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ կապված հաղորդում է հեռարձակել, որում խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխող ընտանիքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 27 րոպեանոց հաղորդման մեջ հեռուստաալիքը պատմել է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքական հասարակական ակտիվիստների ձերբակալությունների ու նրանց նկատմամբ բռնաճնշումների մասին:

Հեռուստաալիքն ընդգծել է, որ այդ բոլոր բռնաճնշումները կառավարվում են իշխող ընտանիքի կողմից: Հաղորդումն անդրադարձել է ներկայում ձերբակալված իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսիններին, լրագրող Խադիջա Իսմայիլովային, և ընդդիմության դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվող բռնություններին: NOS-ը հարցազրույց է վերցրել Լ. և Ա.Յունուսների դուստր Դինարա Յունուսից, ով քննադատել է Ադրբեջանի կառավարությանը:



sitestat