?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

2014 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչներին, տնօրեններին/ուսումնական մասի տեսուչներին` վերապատրաստման ծրագիրը:



2014 թվականին վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով.

I.առկա` Հայաստանում, մեկամսյա ժամկետում

II.հեռավար (on-line)

I.Մեկամսյա վերապատրաստում Հայաստանում.

Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ մեկամսյա ծրագրերով.

Ա1.Ուսուցում մանկապարտեզում

Բ1.Ուսուցում մեկօրյա դպրոցում

Գ1.Դպրոցների կառավարում

Դ1.Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)

Ա2.Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում (երկրորդ մակարդակի ծրագիր` վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers)

“Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում” ծրագրին կարող են մասնակցել.

•Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ,

•տեսուչներ

•ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:

“Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում” ծրագրի մասնակիցներին տրվելու է տեղերում տարրական ուսուցման վերապատրաստում իրականացնելու իրավունքը հաստատող ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայական:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը, և Հայաստան մուտքի արտոնագրի (մուտքի վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:



Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի մեկնարկային օրւ՝ հուլիսի 1-ը:Հյուրատան հասցեն կփոխանցվի լրացուցիչ:

Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.

30 հունիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր

1 հուլիսի` ծրագրի բացում

29 հուլիսի` հյուրատանից ելքի օր:

Ավելի վաղ ժամանելու և ուշ մեկնելու պարագայում մասնակիցների համար կսահմանվեն հյուրատանը մնալու զեղչված գներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 2-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.

1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է),

2.Համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:

Մասնակցության պաշտոնական հաստատումները ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով հունիսի 4-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:

Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում: Բոլոր խմբերի ուսումնական ծրագրերում ներառվելու են.

•մանկավարժություն

•հոգեբանություն

•հիմնական առարկաներ

Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:

II.Հեռավար վերապատրաստում.

Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հեռվար վերապատրաստմանը մասնակցելու համար սահմանափակումներ չկան:

Վերապատրաստման ծրագրին դիմելու, տեխնիկական պայմանների, ծրագրի անցկացման ժամկետների և կարգի վերաբերյալ, ինչպես նաև ամփոփոիչ գնահատման ձևի և կարգի մասին տեղեկությունները կտրամադրենք հունիս ամսվա ընթացքում:

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.

Հեռ. 374 10 58-13-91

Ֆաքս. 374 10 52-52-07

Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am

Կից` մասնակցության հայտաձևերը:

http://www.edu.am/index.php?topMenu=7&menu1=-1&menu2=7&id=6508&lang=arm