?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



ՀՅԴ Նիդերլանդների Երիտասարդական  Միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Նիդերլանդներում Եվրոպական միության գրասենյակի առջև կազմակերպել է ցույց։
«Մենք պահանջում ենք Եվրոպական Միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների փոխհատուցման և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ՝ ասվում է ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական միությունների այս առթիվ տարածած հայտարարության մեջ:
Մենք գտնում ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, արդարության հաստատումը և հայ ազգի պատմական իրավունքների վերականգնումը նախապայմաններ պէտք է լինեն Եւրոպական Միությանը Թուրքիայի անդամակցության համար:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվա նախաշեմին, մենք՝ որպես վերապրածների սերունդներ, հայտարարում ենք, որ վճռական ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և հայ ազգի անժամանցելի իրավունքների համար մղվող արդար գործում»: