?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Bloodbrothers



Հոլանդական «Ֆարա» («VARA»)  հեռուստաընկերությունը Հաագայի «Կարևորություն ունեցող ֆիլմեր» («Movies that Matter») փառատոնի շրջանակներում  մարտի 20-28-ը ցուցադրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստած «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը:
Դրանով ցուցադրությունը չի եզրափակվել: Այն այժմ ընթանում է Նիդերլանդների հանրային հեռուստատեսության 2-րդ հեռուստաալիքով: Փաստավավերագրական ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները: Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է  Թուրքիայով և Հայաստանով, հանդիպումներ ունենում տարբեր տեսակետ ունեցող մարդկանց, բացահայտում  Հայոց ցեղասպանության ցավալի դրվագները:  Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին:
Ֆիլմի ռեժիսորն ու մտահաղացման հեղինակն է Քեյս Սխապը: Արդեն տպագրված է և հանրությանն է ներկայացված ֆիլմի հերոսների' Սինան Քանի և Արա Հելիչի կողմից հեղինակած "Bloodbrothers" («Արյունակից եղբայրներ») գրքը :
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Ամստերդամում տեղի է ունեցել «Արյունակից եղբայրներ» ֆիլմի  ցուցադրությունը` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այնուհետև տեղի ունեցած քննարկումներին մասնակցել են  ֆիլմի հիմնական դերակատարներն ու գլխավոր ռեժիսյորը,   հոգեբան-պատմաբան Թոմ Ցվանը, սոցիոլոգ և ցեղասպանագետ Ուգուր Ունգյուրը, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Քրիտոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդեվինդը, «Ֆինանսիեր դախբլադ» թերթի փորձագետ Հայկո Եսայանը, Թուրք աշխատավորների միության» նախագահ Մուստաֆա Արանչին:
Գործում է  ֆիլմի համանուն ֆեյսբուքյան էջը:
Ֆիլմի վեց մասից բաղկացած հեռուստատեսային ցուցադրությունը, որ սկսվել է մարտի 22-ից  հաջորդաբար  շարունակվելու  են ամեն կիրակի` մինչև ապրիլի 26-ը:
Ֆիլմի հեռուստատեսային ցուցադրություններին կարող եք հետևել այստեղ

[Լրացուցիչ լուսանկարներ]