?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

svetame.JPGSveta.JPG
Ինչպես արդեն հաղորդել ենք կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Արդեն 6-րդ տարին է, ինչ իրականացվում է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակը մեկն է՝ արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, արժևորել և գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը: Եվ ահա ևս մեկ ուրախալի լուր.
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2014 թվականի մրցանակաբաշխությանը «Մայրենիի պաշտպան» անվանակարգում մրցանակի և դիպլոմի է արժանացել  նաև Նիդերլանդների հայկական դպրոցների հարթակի հիմնադիրներից, «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ, երկարամյա մանկավարժ Սվետա Աբրահամյանը:
«Նիդերլանդական Օրագիր»-ը իր և ընթերցողների անունից շնորհավորում է Սվետա  Աբրահամյանին հայապահպանության գործում ներդրած ջանքերի և ազգանպաստ գործունեության համար '  մաղթելով ամուր առողջություն և հետագա ստեղծագործական հաջողություններ: