?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Էսմե Վիգման -  ,,Ես բազմազավակ մայր եմ, մեծացնում եմ իմ երեք տղաներիս,նրանց անպայման ներշնչելու եմ այցելեն Հայաստան,,


Հաագայի սփյուռքահայ ամենահին կառույցներից մեկում` «Աբովյան» մշակութային միության դահլիճում, հայ համայնքի անդամները, մարտի 5-ին հանդիպել են Նիդերլանդների «Քրիստոնեական Միություն» (CU) կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էսմե Վիգմանի հետ: Հակիրճ բացելով երեկոն, ,,Աբովյան,, մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը ներկայացնում է հյուրին,ով կուսակցության,,Արի և օգնի,,նախագծի շրջանակներում այցելել էր Հայաստան և Արցախ:Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Ձյունիկ Աղաջանյանը, ողջունեց տիկին Վիգմանին Հայաստան այցելելու և օգտակար գործ ձեռնարկելու համար:Դեսպանը նաև հույս հայտնեց, որ նման այցելությունները նպաստում են հայ-հոլանդական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:Այնուհետեւ լուսանկարների ցուցադրությամբ, հոլանդացի պատգամավորը ներկաներին իր տպավորություններն է պատմել Հայաստան եւ Արցախ կատարած այցերից: Մասնավորապես նա եղել է հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, մանկատներում, շփվել բնակչության հետ, եղել Արցախում, ծանոթացել հայ-ադրբեջանական հակամարտության ակունքներին: Ամենից շատ պատգամավորին Արարատից ու հիասքանչ բնությունից բացի դուր էր եկել հայ ընտանիքի ամրությունն ու հայկական հյուրասիրությունը, հավանել էր հայկական լավաշն ու ազգային կերակուրները: Հայաստանից վերադառնալով դիմել է պառլամենտի ղեկավարին, որ նա անպայման ծրագրի ու այցելի Հայաստան, և վերջապես Ծիծեռնակաբերդում իր ծառը տնկի, ինչպես դա արել են Ֆրանսիայի նախագահ Սարկոզին և մյուս երկրների ղեկավարները:Տպավորությունները կիսելուց հետո պատգամավորը պատասխանեց ներկաների բազմաբնույթ հարցերին: Նրան լավ հայտնի էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը:Մասնավորապես մեր այն հարցին, թե Արցախ մեկնելով նա չի՞ ենթարկվել ադրբեջանական ճնշումներին և Եվրախորհրդի ու Ռուսաստանի որոշ պատգամավորների նման հայտնվել Ադրբեջան այցելելու ,,սև,, ցուցակում:Տիկին Էսմե Վիգմանը պատասխանեց,որ իր այցը Հայաստան մասնավոր է եղել, ինքն այդ հարցում անկաշկանդ է և որևէ մեկին հաշվետու չէ:Նա հայտնեց, որ այդ առիթով հաճախ են իր ինտերնետային կայքերում թուրքերի ու ադրբեջանցիների կողմից հասցեագրված վիրավորանքներն ու սպառնալիքները :Նա չի հասկանում,,որտեղի՞ց է նրանց մեջ այդքան շատ ատելությունը,,:,, ի՞նչ տպավորություններ են մնացել Հայաստանից,,- հարցին,ահա թե ինչ պատասխանեց Տիկին Վիգմանը . ,,Ես բազմազավակ մայր եմ, մեծացնում եմ իմ երեք տղաներիս,նրանց անպայման ներշնչելու եմ այցելեն Հայաստան,,: Հայ համայնքի անդամներն անմիջական զրույցից բացի, լուսանկարվեցին պատգամավորի հետ:Հանդիպումն օգտակար եղավ նաև նրանով,որ օգնություն հայ երեխաներին Dear Angel և Pax kinderhulp կազմակերպությունների միջև ձեռք բերվեց փոխադարձ համագործակցության պայմանավորվածություն:Վերջինս հայ երեխաներին օգնում է աղետալի երկրաշարժի տարիներից :,,Քրիստոնեական միություն,, խմբակցության անդամ Տիկին Էսմե Վիգմանի կուսակցությունը երկրի պառլամենտում 8-րդն է (tveede kamer) իր 5 պատգամավորներով(ընդհանուր 150 տեղ), 1-ական տեղ ունի վերին պալատում(75-ից) և Եվրապառլամենտում(25): ,,Քրիստոնեական Միություն,, կուսակցության անդամները լայն կերպով ընդգրկված են նաև տեղական ու մարզային գործադիր օրգանների աշխատանքներում:
Լուսանկարներում:Նիդերլանդների ,,Քրիստոնեական Միություն,,(CU)կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, տիկին Էսմե Վիգմանի և Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Ձյունիկ Աղաջանյանի հանդիպումից:Պատգամավոր, տիկին Էսմե Վիգմանը իր ծրագրերի և Հայաստան-Արցախ ուղևորության մասին:Պահեր հանդիպումից:

Dear Angel-ի մամուլի բաժին News.am-ի համար