?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Ռութե, (Rutte)

Մի քանի շաբաթ առաջ Ձեզ հրավիրեցինք մասնակցելու 2015թ ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առիթով կազմակերպված հիշատակի արարողությանը: Զարմանք և հուսախաբություն ապրեցինք, երբ տեղեկացրեցիք, որ ներկա չեք լինելու: Ավելին էր մեր տարակուսանքը, երբ գրեցիք, որ մենք ձեզ հրավիրել ենք  «Հայոց Ցեղասպանության հարցի» հիշատակմանը, ինչն իհարկե ոչ ճիշտ ձևակերպում է:
Ցավոք հրավերքի մերժումը Ձեր կողմից բացատրության կարիք ունի: Անցած շաբաթ դուք ասացիք, որ վարչակազմը կողմերի համար կանխակալ չպետք է լինի. «կողմնապահություն չպետք է անի» Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Այս դեպքում դուք անտեսում եք երկու կարևոր հանգամանք:
Առաջին: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը որևէ կապ չունի կողմնապահության հետ: Դա ընդամենը ցավակցություն է Ցեղասպանության դառն հետևանքները ճաշակած սերունդներին և արտահայտությունը այն բանի, որ վարչակազմը լուրջ է վերաբերվում այս հարցին` նպաստելով ցեղասպանությունների կանխարգելմանը: Այն, որ Թուրքիայի իշխանությունները Հայոց Ցեղասպանությունը երկար ժամանակ դարձրել են քաղաքական առուծախի առարկա , չի նշանակում, որ դուք էլ պետք է տուրք տաք դրան:
Երկրորրդ: Ինչ միակողմանի դիրքորոշման ու կողմնապահության մասին եք հարց բարձրացնում, երբ Նիդերլանդների խորհրդարանն արդեն բացահայտ 2004թ. Ռաուֆուտի բանաձևով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Մեկ այլ հանգամանք, Ձեր կառավարությունը խորհրդարանում շարունակում է վերացական բառեր ամրագրել Հայոց Ցեղասպանության իրականության փաստին, Ձեր իսկ խոսքերով, վարչակազմի իրավասության մեջ չի մտնում 1915թ իրադարձություններին իրավական որակումներ տալը:
Այդ հարցում կարող եք չմտահոգվել, կարիք էլ չկա, որ վարչակազմը հետազոտություն անցկացնի 1915թ իրադարձությունների որակման ուղղությամբ, քանզի Ցեղասպանություն եզրույթը ստեղծած Ռաֆայել Լեմկինի կողմից' հենց Հայոց Ցեղասպանությունն ի նկատի ունենալով է ստեղծվել բառը: Մենք սա Ձեզ վկայակոչում ենք, որպես պատմաբանի, և անկասկած անչափ հետաքրքիր է հարցազրույցը, որը Լեմկինը 1949թ-ին տվել է ամերիկյան CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նա նաև ասել է. «...Հետաքրքրվեցի ցեղասպանությամբ, քանի որ այն այդքան հաճախ է տեղի ունեցել` սկզբում հայերի դեմ, իսկ հետո Հիտլերը գործի անցավ»:
Այս լույսի ներքո ձեր վարչակազմի տեսակետը պատմական անցքերի անբավարար ուսումնասիրության արդյունք են:
Անբավարար և ոչ համոզիչ դիրքորոշում
Այն փաստը, որ Օսմանյան կայսրությունը 1915թ-ին Անատոլիայի հայ բնակչությանը նպատակադրված և պարբերաբար բնաջնջել է, ճանչվել է Միավորված ազգերի և Եվրախորհրդարանի կողմից: Այն շարունակաբար ճանաչվում է տարբեր պետությունների կողմից: Գերմանիան, որտեղ ավելի մեծ քանակով ծագումով թուրքեր են ապրում , քան Նիդերլանդներում, և ավելի մեծ տնտեսական շահեր ունի Թուրքիայի հետ, կարողացավ ունենալ համարձակություն իրերն իրենց անունով կոչելու' կատարվածն անվանելու ցեղասպանություն (Genocide): Ռուսաստանն ու Ֆրանսիան դա վաղուց են արել: Այնպես որ Ձերվարչակազմի կողմից կատարվածը հստակ Ցեղասպանություն չկոչելը համոզիչ չէ, զուրկ է բավարար հիմքից:
Ցավալի է այն, որ հենց Նիդերլանդներն, ուր տեղակայված են Միջազգային քրեական դատարանը և Հարավսլավիայի տրիբունալը, մարդու իրավունքները ստորադասվում են տնտեսական շահերին: և սատարում է նթուրքական պետության ժխտողական քաղաքականությանը:
Ուզում ենք մեկ օրինակ բերել՝ պատկերելու, թե ուր է տանում նման սատարումը: Անցած տարի, Ալմելոյում Ցեղասպանության հուշհամալիրի բացումից հետո, Թուրքիայի գլխավոր հյուպատոսը բողոքի ցույց կազմակերպեց: Դինայեթ մզկիթներից, որոնք գտնվում են Թուրքիայի կրոնական գործերի նախարարության անմիջական վերահսկողության ներքո, անվճար ավտոբուսներ տրամադրվեցին Ալմելո հասնելու համար: Ցույցի ընթացքում հնչեցին Օսմանյան զինվորական երաժշտություն և բռնության լոզունգներ, ինչպիսիք են.  «Ղարաբաղը հայերի զանգվածային գերեզմանն է»: Չնայած նրան, որ խորհրդարանական հարցեր առաջադրվեցին Պիտեր Օմտզիխտի (CDA) կողմից, վարչակազմը հրապարակայնորեն չարձագանքեց հայ համայնքների հանդեպ արտահայտված մասսայական ատելությանը: Իսկ ինչպիսի՞ն կլիներ Ձեր արձագանքը, եթե Հոլոքոստը մերժողները բողոք կազմակերպեին գեստապոյական համազգեստներով և գերմանական ռազմական երաժշտությամբ' Հոլոքոստին նվիրված մի հուշարձանի մոտ:
Հավանաբար կոշտ հանրային դատապարտման կենթարկվեր:
Մենք ողջունում ենք, որ ձեր վարչակազմի անդամները հետևողականորեն մասնակցում են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանությունների հիշատակի արարողություններին, նաև մենք ենք մասնակցում, բայց միևնույն ժամանակ չենք կարող անտեսել այն անտարբերությունը, որ հանդես է բերվում Հայոց Ցեղասպանության միջոցառումների նկատմամբ:
Սա ցավալի է հայ համայնքի համար, քանի որ չի կարող մի ազգի վիշտը գերակա լինել մյուսից:
Թուրքական իշխանությունները հեռու են հաշտության քայլից
Այս տարի Ցեղասպանության ոգեկոչման նախօրեին թուրքական «Անատոլիա» ուսանողական միությունը' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ կազմակերպել էր Ցեղասպանությունը ժխտող մի երեկո: Նմանատիպ երևույթներն, ինչպես նաև Ալմելոյում անցյալ տարի տեղի ունեցածը հանգեցնում են այն եզրակացության, որ ներկայիս թուրքական իշխանությունները միտում չունեն հաշտության եզրեր գտնելու, ճշմարտությունը բացահայտելու, անելու այն, ինչին դուք կոչ եք անում:
Այո կան թուրքական ծագումով անհատներ, ովքեր պտարաստ են դա անելու: Մեծարգո պարոն Ռութե, մենք կրկին հրավիրում ենք Ձեզ՝ Ալմելոյում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր: Նիդերլանդների հայ համայնքը, որի մեջ են նաև մեծաթիվ Հայոց Ցեղասպանության զոհերի սերունդներ, առանձնահատուկ կերպով կգնահատեն համերաշխությանն ու միասնությանն ուղղված Ձեր այդ քայլը:

Նամակի նիդերլանդերեն տեքստն այստեղ.
[Spoiler (click to open)]
Excellentie, Geachte heer Rutte,
Een aantal weken geleden nodigden wij u uit om deel te nemen aan de honderdjarige herdenking van de Armeense Genocide op 24 april 2015. Tot onze grote teleurstelling en verbazing liet u ons weten dat u daar niet bij aanwezig zou zijn. Nog veel teleurstellender was dat u schreef dat wij u uitgenodigd hadden om "de kwestie van de Armeense Genocide" te herdenken, wat natuurlijk niet waar is.
Bij uw afwijzing van onze uitnodiging ontbreekt helaas een toelichting. Vorige week stelde u echter dat het kabinet "geen partij wil kiezen" wat betreft de Armeense Genocide. Daarbij ziet u twee belangrijke dingen over het hoofd. Ten eerste is het herdenken van slachtoffers van genocide niet hetzelfde als "partij kiezen" voor wie dan ook. Het is slechts steun betuigen aan de nabestaanden van die slachtoffers en het laten zien dat het kabinet de preventie en bestraffing van volkerenmoord serieus neemt. Het feit dat de Turkse staat de Armeense Genocide al lange tijd met enig succes politiseert, betekent niet dat u daarin mee moet gaan. Ten tweede geldt dat voor zover al sprake kan zijn van partij kiezen, Nederland reeds in 2004 duidelijk partij heeft gekozen. Met aanname van de ondubbelzinnige motie Rouvoet in dat jaar heeft het Nederlandse parlement de Armeense Genocide erkend.
Een andere reden dat uw kabinet in eufemistische bewoordingen blijft spreken over de Armeense Genocide, is naar eigen zeggen dat het niet aan het kabinet zou zijn om de gebeurtenissen van 1915 juridisch te duiden. Op dit punt kunnen wij u geruststellen: het kabinet hoeft geen juridisch onderzoek te doen naar de kwalificatie van de gebeurtenissen van 1915, maar slechts de Armeense Genocide te noemen wat het is. De bedenker van de term genocide, Raphael Lemkin, had uitdrukkelijk de Armeense Genocide voor ogen toen hij die term bedacht. Wij verwijzen naar het voor u als historicus ongetwijfeld fascinerende interview dat Lemkin in 1949 aan de Amerikaanse zender CBS gaf, waar hij onder andere zei: "Ik raakte geïnteresseerd in genocide omdat het zo vaak plaatsvond. Eerst tegen de Armeniërs, en na de Armeniërs kwam Hitler in actie." In dit licht bezien, getuigt het standpunt van uw kabinet van weinig historisch besef.
Niet geloofwaardig en weinig overtuigend
Het feit dat het Ottomaanse Rijk in 1915 doelbewust en op systematische wijze de Armeense bevolking van Anatolië heeft uitgemoord is erkend door de Verenigde Naties en het Europees Parlement en wordt ook door steeds meer overheden erkend. Duitsland, een land met niet alleen een veel grotere bevolking van Turkse afkomst dan Nederland, maar ook een land met veel grotere handelsbelangen in Turkije, heeft het onlangs wél aangedurfd om het volkerenmoord (GENOCIDE) te noemen. Dat gold al langer voor Rusland en Frankrijk. De redenen van uw kabinet om dat niet te doen, zijn daarmee niet geloofwaardig en weinig overtuigend. Het is pijnlijk dat juist Nederland, waar zich de zetels van het Internationaal Strafhof en Joegoslavië-tribunaal bevinden, mensenrechten ondergeschikt acht aan economische belangen en de ontkenningspolitiek van de Turkse staat steunt.
Laat ik met een concreet voorbeeld illustreren waar die steun toe leidt. Na de onthulling van het Genocide monument vorig jaar, organiseerde de Turkse consul-generaal in Nederland een demonstratie in Almelo. Vanuit de Dinayet-moskeeën, die rechtstreeks onder het Turkse ministerie van godsdienstzaken vallen, werd gratis busvervoer naar Almelo beschikbaar gesteld om aan die demonstratie deel te nemen. Tijdens de demonstratie werd Ottomaanse legermuziek gespeeld en scandeerde de menigte leuzen als: "Karabach is het massagraf van de Armeen". Ondanks het feit dat hier Kamervragen over zijn gesteld door Pieter Omtzigt (CDA), heeft uw kabinet zich niet publiekelijk uitgesproken tegen deze massale uitging van haat jegens de Armeense gemeenschap. Wat zou uw reactie zijn als Holocaust-ontkenners met Duitse legermuziek in SS-uniformen een demonstratie zouden organiseren bij een Holocaustmonument? Waarschijnlijk een keiharde publieke veroordeling. Dat is pijnlijk voor de Armeense gemeenschap, evenals het feit dat leden van uw kabinet herdenkingen van de Holocaust en de genocide in Rwanda wel consequent bijwonen. Het kan niet zo zijn dat de pijn van een gemeenschap zwaarder weegt dan de pijn van de andere.
Turkse regering wil geen verzoening
Dit jaar organiseerde de Turkse studentenvereniging Anatolia met hulp van de Turkse regering op de avond van de herdenking van de Genocide een lezing die bedoeld was om de Genocide te ontkennen. Hieruit, en uit de demonstratie in Almelo, trekken wij de conclusie dat de huidige Turkse regering geen enkele aanstalten maakt tot de verzoening en waarheidsvinding waar u toe oproept. Overigens zien we dat een aantal groeperingen van Turkse origine in Nederland hiertoe wel bereid is.
We nodigen u graag uit om alsnog een bezoek te brengen aan het Genocidemonument en aan onze gemeenschap in Almelo. De Armeense gemeenschap in Nederland, waaronder zich veel nabestaanden van de slachtoffers van de Armeense Genocide bevinden, zou het bijzonder op prijs stellen indien u op deze wijze uw solidariteit met haar zou betuigen.
Met vriendelijke groet,
Armeense Kerk Nederland
P.S. Nogmaals hieronder de tekst die gebruikt is namens u:
Op 15 april heeft u de minister-president uitgenodigd voor de 100-jarige herdenking van de kwestie van de Armeense genocide in Almelo op 24 april. Ik laat u hierbij weten dat hij morgen niet bij deze herdenking aanwezig zal zijn.

Recent Posts from This Journal