?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սալբի Պոշկէզէնեան-Սեփոեան
Գողն ամեն տեղ նույնն է

Երևանում, երբ ի միջի այլոց տղուս հեծանիւի գողացման մասին յայտնեցի, ընկերուհիս խեղճացած տոնով ըսաւ.
-Ցաւօք այստեղ այդպիսի բաներ էլ են պատահում:
Իսկ ցաւօք ո՞րտեղ չեն պատահում նման դեպքեր: Եւրոպայում շատ սովորական երևոյթ է' ուստի իրեն պատմեցի անմիջական իմ շրջապատում պատահած դէպքերից մէկ երկուսը միայն.
-Հարազատս  Ամսթերտամում, երեխու սայլակով քայլելուց, իր ուսի պայուսակն են փախցնում :  Զոհը չէր կարող երեխուն թողած պայուսակի ետևից վազել:
- Պրուքսէլի փողոցներում, փորձում են սանիկիս ձեռքից փախցնել հեռախօսը, երեխան դիմադրում է, գլխից վիրաւորվելու գնով փրկում արդէն ջարդուած   հեռախօսը :
-Եղբայրս Պրուքսէլի ոսկերչական խանութում քանիցս ատրճանակով զինուած աւազակային յարձակումներու ենթարկուելէ ետք փակել է աշխատանոցը:
Ընկերուհիս հարց տուեց, բայց այդ անողները մուսուլմաններն են, չէ՞:
- Այո, մեդիայի ալ առաջին արձագանքը լինում է թէ՝  աւազակը կամ մարդասպանը արտերկրացիի արտաքինով է, և նման բաներ, բայց յաճախ աելի ուշ պարզւում է, որ մեղադրեալը ոչ մահմեդական, ոչ ալ ընդհանրապէս սևահեր չէ:
Երեկոյեան, Երևանում ապրող և երբէք իր երկիրը չկարօտող ֆրանսացի հարսիս պատմեցի ընկերուհիիս Եւրոպայի մասին ունեցած դրական ու վառ տպավորության մասին, աչքերը լայն բացած բացականչեց՝
- ամմմաաա
Ինչու՞ Եւրոպան այնքան գեղեցիկ են պատկերացնում այստեղ:
Ն.Օ. կողմից-Հրավիրում ենք քննարկման: Դուք կիսու՞մ եք հեղինակի տեսակետը: Պատահե՞լ են ձեզ հետ նման իրավիճակներ: Տարբերություն  գտնում  ե՞ք Հայաստանի և Եվրոպական քաղաքներում տիրող նմանատիպ դեպքերի միջև:

Մեկնաբանությունները նաև' այստեղ

Posts from This Journal by “Այլ” Tag

Comments

( 2 comments — Leave a comment )
niderlandakan
May. 9th, 2015 04:44 pm (UTC)
Գողն ամեն տեղ նույնն է
Խաչիկ Պալըգճեան: Նման իրավիճակեն աւելի սոսկալին ինձ պատահած է Ուրարատական մայրաքաղաք Երեւանին մէջ, սակայն նման դէպքեր երբեւիցէ օրինակ պէտք չէ ըլլան ընդհանրացնելու ու պիտակելու ամբողջ ազգի կամ երկրի մը անուան: Արարատը ամէն ինչից վեր է եւ......«ԳՈՂԸ ԱԶԳՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ»:

Lucine Van Stappen-Gevorgian: «Երեկոյեան, Երևանում ապրող և երբէք իր երկիրը չկարօտող ֆրանսացի հարսիս....»։ Կա՞արդյոք իր երկրից, այդ երկիրը լինի Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա, Ավստրալիա, Թուրքիա, կամ Եգիպտոս, հեռու ապրող մի մարդ, որ «իր երկիրը չկարոտի»։ Չե՛մ կարծում։ Ես հայ եմ, որը կյանքի բերումով գտնվում է Հայաստանից դուրս այս պահին, չե՞մ կարոտում Հայաստանը։ Շատ-շատ եմ կարոտում, բայց ո՛չ նրա համար, որ դա Հայաստանն է, այլ այն պարզ պատճառով, որ դա այն երկիրն է, որտեղ ծնվել ու մեծացել եմ, որտեղ իմ տունն է։

Edited at 2015-05-09 05:38 pm (UTC)
niderlandakan
May. 9th, 2015 05:45 pm (UTC)
Hrair Aguilian: 1980 թուականիներբ Լօնտօն կապրէի, ամէն առաւօտ դատարկ կաթի շիշը եւ կաթին արժէքը ոլորուած շիշին բերանը դը դնէինք, կաթնավաճառը դատարկ շիշը լեցունով փոխելէն վերջ մանրուկն ալ շիշին կողքին դնելով կը հեռանար ....
Այդ թուականներու Եւրոպան չեր մուսլիմանացած:
( 2 comments — Leave a comment )