Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել մեր արդեն Հայաստանում  հայտնի դարձած տաքսու վարորդ Արման Գալստյանին:

Պարբերականը նկատել է՝ Հայաստանում տաքսու վարորդ Արման Գալստյանը հեռուստատեսությամբ իր ելույթից հետո որպես հերոս է գովերգվում:

«Թեպետ ամբողջ աշխարհում տաքսու վարորդները դիտարկվում են որպես հասարակ մարդիկ, սակայն ի հայտ է եկել նախկինում անհայտ տաքսու հայ վարորդը, ով մեծ ճանաչում և զգալի ազդեցություն է ձեռք բերել»,- գրված է հոդվածում և ներկայացված են այլ մանրամասներ. «Արման Գալստյանն այս ամսվա սկզբին Երևանում մասնակցում էր լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքի ակցիային: Հեռուստաալիքները հարցազրույց են վերցրել Գալստյանից, ով ներկայացրել է այն խնդիրները, որոնց բախվել է նա և իր գործընկերները, ինչպես նաև առաջարկել է գործնական լուծումներ` ցածր հարկեր և բոլոր տաքսու վարորդների համար ստանդարտ կանոններ սահմանելու վերաբերյալ:

Տրանսպորտի խնդիրների կարգավորումը մեծ քննարկումների առարկա չէ: Սակայն, երբ տեսանյութերը տեղադրվել են YouTube-ում, նրանք դիտվել են ավելի քան 300,000 անգամ: Գալստյանը դարձավ առցանց սենսացիա և երբ նա հայտնվեց Թոք շոուի եթերում, այդ հարցազրույցը նույնպես դարձավ վարակիչ երևույթ: «Եկեք տեղափոխվենք վիրտուալից իրականություն և խոսենք ժողովրդի լեզվով», - ասել է նա: