?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ռուսաստանի «սև ցուցակում» ընդգրկվել է ԵՄ-ի 89 քաղաքական գործիչ

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանն իր «սև ցուցակում» ընդգրկել է ԵՄ-ի անդամ երկրների 89 քաղաքական գործիչների.

«Ռուսաստանը երեկ ԵՄ-ի անդամ երկրների դեսպանատներին է հանձնել այդ անձանց ցուցակը, որոնք այլևս չեն կարող մուտք գործել Ռուսաստան»: Նա մանրամասնել է, որ ցուցակում կան ազգային խորհրդարանի երկու պատգամավորներ և Եվրոպական խորհրդարանում Նիդերլանդները ներկայացնող մեկ պատգամավոր:

Եվրոպական խորհրդարանում Բելգիայի ներկայացուցիչ Մարկ Դեմեսմեկերը հայտարարել է, որ Պուտինն իրեն ընդգրկել է «սև ցուցակում», և իր համար դա պատիվ է համարել` նշելով, որ Ռուսաստանում ուրախ չեն իրեն տեսնելու համար:

168.am