?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

 Զբոսաշրջրիկ Մելիսա Հարտը Մեծ Բրիտանիայից, պնդում է, որ ենթարկվել է սեքսուալ հարձակման Ջիբլարթարում 2 կապիկների կողմից։ 23-ամյա Մելիսայի դիմումի համաձայն, նա էքսկուրսիայի նպատակով մեկնել էր Ջիբլարթար, որտեղ էլ հարձակման է ենթարկվել մակակա ցեղատեսակի բերբերական կապիկների կողմից․ «Ես ինձ զգում էի կատարյալ անօգնական, երբ այդ կապիկները բռնեցին ինձ ու սկսեցին դիպչել իմ մարմնի ամենաինտիմ մասերին։ Հետո նրանցից մեկը ձեռքի մի շարժումով պոկեց իմ կրծքկալը»-պատմել է աղջիկը տեղի լրագրողներին, ապա դժգոհել, որ զբոսաշրջիկներից ոչ մեկը չի եկել իրեն օգնության, ավելին՝ կողքի կանգնած ծիծաղել են իր վրա․ «Ես սեքսուալ հարձակման ենթարկվեցի բոլորի աչքի առաջ, իսկ նրանք մտածել են, թե դա կատակ է»։ Ի վերջո աղջկա գոռոցներին արձագանքել է անվտանգության աշխատակիցներից մեկը, ով նրան ազատել է կապիկների ձեռքից։ Բայց անգլուհին դրանով չի բավարարվել, նա դիմում է ներկայացրել ոստիկանություն, որտեղից նրան պատասխանել են, որ կապիկները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, ինչքան էլ որ տեղի ունեցածը սեքսուալ հարձակում է դիտվում։ Նյութի աղբյուրը ` hraparak.am