?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

10 հունիսի, 2015 | 02:04

holandia genocideՀունիսի 9-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքի «Դե Բալի» սրահում «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով:

Քննարկմանը դասախոսությամբ հանդես եկավ Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների և մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոմ Զվանը, ով ներկայացրեց Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման 3 փուլերը և հետևանքները:

Կլոր սեղանին Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ազդեցության մասին խոսեցին նկարիչ և պոետ Գրիգոր Մոմջյանը և ռեժիսոր Թինա Բաստանջյանը: Ցուցադրվեց վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության թեմայով 2001թ. նկարահանված կարճամետրաժ ֆիլմը:

Կոմիտասի և Գյուրջիևի գործերի կատարմամբ հանդես եկավ Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար, դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Իսկենյանը:

Քննարկմանը դիտարկվեցին նաև հիշողության տարրը և դրա` արվեստի տարբեր միջոցներով հանրությանը փոխանցելու և իրազեկելու կարևորությունն ու դրան առնչվող խնդիրները:
ORER.EU