?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հունիսի 6-ը Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն էր:

Այդ օրվան նվիրված պատարագը Հերհուխովարդի ծխական համայնքում մատուցվեց Արժանապատիվ Տեր Զարեհ քահանա Մանսուրյանի կողմից, ով ծառայում է Ամերիկայի Միացյալ նահանգների Արևմտյան թեմում:
Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից սկիզբը դարձավ հայոց մեծ դարձի, ուստի այն Հայ եկեղեցու մեծ տոներից է: Սուրբ Գրիգորը Քրիստոսի լույսը տարածեց հայոց աշխարհում՝ կառուցելով եկեղեցիներ:

Տեր Զարեհի քարոզը համահունչ էր տոնին, իսկ պատգամը հետևյալն էր. Լուսավորչի կերպարը միշտ օրինակ ունենանք և, որտեղ էլ ապրելիս լինենք, հիմնենք մեր եկեղեցին ու համախմբվենք նրա շուրջ:

Фото Armeens Apostolische Kerkgenootschap In Heerhugowaard.