?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հոլանդաբնակ հարգելի հայեր,
Սիրելի Հայրենակիցներ,
Բոլոր անհատներին, հասարակական, քաղաքական և մշակութային  կազմակերպություններին
Սիրով տեղեկացնում ենք,որ Հոլանդիայի Մաստրիխտ քաղաքում բացվել է տարբեր առիթների համար նախատեսվող  հանդիսությունների սրահը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև։
Սրահում կարելի  է  կազմակերպել հարսանեկան,  ինչպես  նաև այլ տոնական և  սգո  արարողություններ,երաժշտա-թատերական  ու մշակութային  միջոցառումներ:
Սրահն իր հարմարավետությամբ ,  մատչելիությամբ ու  բարձրաճաշակ կահավորմամբ ու ձևավորմամբ կարող է բավարարել  յուրաքանչյուր  այցելուի բծախնդիր պահանջմունքները ,  իսկ  տիրող հայկական ոգին  ու  միջավայրը  լրացնող երաշխիք  են միջոցառման  բարձր որակ  ապահովելու  համար:
Ի հուրախություն տարածաշրջանի բոլոր իրավասու և շահագրգիռ  մարմինների ու անհատների  ունեցանք  միասնական հանդիսությունների սրահ, որտեղ կարող ենք  նշել  յուրաքանչյուր  պատեհ առիթ, ուստի կոչ ենք անում բոլորին օգտվել ընձեռված այս հրաշալի հնարավորությունից:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 0031611912534 Արմենին 003165540055 Լևոնին հեռախոսահամարներով ,կամ հղում կատարել էլեկտրոնային փոստի ։armeensefeestzaal@hotmail.com հասցեին: