?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Յովել Շնորհօքեան
(Մեր հատուկ թղթ.)

Փարիզ, հունիս 2015

Անցած դեկտեմբերին ես Դուբայում հանդիպեցի իմ զարմիկ Մարտիկին,
որը վերջերս էր Հալեպից տեղափոխվել այդտեղ, իր արտադրամասով,
սարքավորումներով, աշխատուժով` բաղկացած 25 հայ ոսկերիչներից,
բոլորն էլ իրենց ընտանիքների ուղեկցությամբ: Ճաշի ընթացքում նա ասաց.
<<Ես կնախընտրեի Դուբայի փոխարեն տեղափոխվել Հայաստան:
Ես այնտեղ ունեմ տուն, իմ սիր՛տն այնտեղ է…Այստեղ մեր երեխաները
չեն սովորի հայերեն գրել և կարդալ, և Աստված գիտի, թե ում հետ նրանք
կամուսնանան…>>:

Մարտիկը հույզերով լի էր: Նա տարվա ընթացքում մի քանի անգամ գնացել էր Հայաստան, սկսել էր այնտեղ շինարարական բիզնես և ավարտին էր հասցրել մի բնակելի կառույց Երևանում: Իր խմբի հետ նա մտածել էր տեղափոխվել այնտեղ, գնացել էր այնտեղ մի քանի անգամներ, իր ընկերների հետ քննարկել էր իր մտադրության մասին, ովքեր այնտեղ արդեն իսկ ունեին  արտադրամասեր: Բյուրոկրատական դժվարություններն(read Rapapaort article), ի հայտ գալով դանդաղորեն տարածվեցին հասարակության գործունեության վրա, արտահանման և ներմուծման ընթացքում ապրանքները շաբաթներով ետ մնացին, նա հրաժարվեց: Երբ ես հարցրեցի, նա բացատրեց. <<Թանկարժեք զարդեր պատրաստելու համար ես օրական 2 կգ ոսկի եմ օգտագործում:


Երևան, Ոսկուցուցահանդես 2014 – տեղի է ունեցելՄերիդյանկենտրոնում

Առաջին օրը գնում էի ոսկին, երկրորդ օրն առաքում և ստանում
վճարը: Հայաստանում ես կարիք ունեի աշխատանքի մեջ
ներառել ավելի քան 50 կգ ոսկի, ինչն անօգուտ էր>>: Նա հրաժարվեց,
չկարողացավ միջոցներ ներդնել:

Համակարգի դեմ  պայքարելը հեշտ չէ: Նույնիսկ
Հայ Ոսկերիչների Ասոցիացիան, չնայած որ կառավարության կողմից
ունեցել էր աջակցություններ, անցած տարվա Երևանի Ոսկու ցուցադրության
ընթացքում բախվել է այս նույն բյուրոկրատական խոչընդոտին:

* * * * * * * * *

Անցած շաբաթ ես տեղեկացա, որ Հայաստանում իմ ընկեր Հակոբի
արտադրամասը` հզոր հարյուրավոր աշխատողներով, գրեթէ
դադարեցրել էր իր արտադրությունը: Ողջ տաիների ընթացքում ես
հպարտանում էի Հակոբի նուրբ ոսկերչական իրերով` պատրաստված
հայ հմուտ ոսկերիչների կողմից և նրա հռչակավոր ապրանքանիշով`
ցուցադրված Հոնգ Կոնգի, Սինգապուրի, Դուբայի, Փարիզի և Մանհաթանի
5-րդ Պողոտայի լավագույն ցուցանակներին: Ի՞նչ կպատահի նրա
աշխատողներին: Հակոբը հավանաբար իր հմուտ վարպետ ոսկերիչներին
կտեղափոխի իր արտասահմանյան արտադրամասերը, իսկ մյուսները՞…




*******************


Որոշ ամիսներ անց ես Փարիզում հանդիպեցի մի տիկնոջ իր վեցից տաս տարեկան տարիքային սահմանի  երեք երեխաների հետ, բոլորն էլ քաղաքավարի հագնվածքով և պահվածքով: Նրանք մեկ օր առաջ էին ժամանել Երևանից և կտեղափոխվեին դեպի Ֆրանսիայի ծայրամասային քաղաք: Հայաստանում տիկինը լսել էր, որ իրենք կունենան ավելի լավ շանս ստանալու իրենց ներգաղթի փաթեթը Ֆրանսիայի ծայրամասում:  Նախորդ գիշերը նրանք անցկացրել էին “Paris Gare de Lyon” գնացքի կանգառում և ոչ մի գաղափար չունեին, թե որտեղ են անցկացնելու մնացած գիշերները : Նրանք Ֆրանսիայում ոչ մեկը չունեին : Ես փորձեցի բացատրել, որ կյանքն այստեղ հեշտ չէ, որ նրանք կարող էին ավելի լավ լինել Հայաստանում: Այդ կնոջ համար նրանք հասել էին… Էլդորադո : Իրենց վիզաներից յուրաքանչյուրի համար 5000 դոլլար վճարելու դիմաց նրանք վաճառել էին իրենց տունը:

Փարիզ, Gare de Lyon սպասասրահ

Ես մտածում եմ Մարտիկի, նրա աշխատողների, իրենց ընտանիքների,
իրենց Հայրենիքից զրկված լինելու, իրենց հողի, այն հնարավորության
շուրջ, որ տալիս է մեզ պահպանել եւ փոխանցել մեր մշակութային
ժառանգությունը, մշակութային ժառանգությունը որպես արժեքավոր
ժառանգություն, որը մենք կցանկանայինք փոխանցել մեր երեխաներին:

Ես մտածում եմ Հակոբի աշխատողների մասին, որոնցից ոմանք որոշ ժամանակ
պիտի մնան Բրյուսելի, Փարիզի կամ Լոս Անգելոսի փողոցներում, հենց այն
տիկնոջ նման, ում ես հանդիպեցի Փարիզում մի քանի ամիս առաջ: Նրանք հետո
հաջողության կհասնեն և կձուլվեն իրենց նոր, ընդունված «հայրենիքում»:

Մյուս կողմից մտածում եմ սփյուռքում մեր հայ ձեռնարկատերերի մասին, որոնք
աշխատեցնում են տասնյակ հազարավոր աշխատուժ Չինաստանում,
Վիետնամում և Թայլանդում, ովքեր որակյալ աշխատողների կարիք ունեն:
Ասիայի ներկայիս գնաճով պայմանավորված, Հայաստանում աշխատուժն ավելի
էժան է, որտեղ մարդիկ կրթված են և վստահաբար ավելի հմուտ: Ի՞նչն է որ արգելք
կհանդիսանա սփյուռքի ձեռնարկությունների համար իրենց գործը
դեպի Հայաստան տեղափոխելու համար:


Ալեքսեյ Միխայիլովիչ արքայի Ադամանդե բազկաթոռը, արքունի գահերից ամենաշատ մշակվածը
պատրաստվել է պարսկահայ արհեստավորների կողմից 1659թ.-ին և տրվել է արքային Հայ
առևտրային ընկերության վաճառականների կողմից: Գահը պատրաստված է սանդալի փայտից`
պատված ոսկիով.

Որտե̑ղ ենք մենք սխալվել:

Արհեստների որոշ տեսակներ ժառանգված են մասնավորապես
մարդկանց հատուկ խմբերի կողմից. հատվածներից մեկը, որտեղ
հայերը հայտնի են իրենց գերազանցությամբ ոսկերչությունն է:
Ինչպես պարսիկներն են հայտնի իրենց գորգագործության արվեստի
հմտությամբ, այնպես էլ հայերը հինավուրց ժամանակներից ոսկով
և թանկարժեք մետաղներով աշխատելու վարպետներ են:
Պատմականորեն լիներ դա Օսմանյան կայսրությունը կամ Ցարական
կայսրությունըն, սուլթաններն ու ցարերը դիմել են հիմնականում հայ
ոսկերիչներին:

Խորհրդային Միությունը տեսնում էր այդ տաղանդը հայերի շրջանում
եւ իրենց ոսկերչության ու ադամանդագործության ոլորտները
կենտրոնացված էին հիմնականում Հայաստանում:

Հայաստանում այժմ 15000 մարդ կա, որ աշխատում է ոսկերչության ոլորտում,
բայց այս թիվը էական չի: Հայ ոսկերիչը հստակաբար ճանաչցված է միջազգային
շուկայի մէջ որպէս հմուտ վարպետ:

Որտե̑ղ ենք մենք սխալվել:

Ես մտածում եմ սփյուռքի ակտիվության մասին, բացառությամբ վերոնշյալ
ձեռներեցների, բացառությամբ բարերարների, Հայաստանը ֆինանսապես սատարողների:


Չարլի Չապլինի
պողպատից քանդակը ասեղի
անցքում տեղավորված:
Յուրաքանչյուր
աշխատանք արված է ձեռքով
ավանդական գործիքների միջոցով`
պատրաստված պրն.
Տեր-Ղազարյանի կողմից

Ֆրանսիայում մենք ունեցել ենք հայ նախարարներ էկոնոմիկայի, արդյունաբերության
ոլորտում, ինչպէս նաեւ երկրի վարչապետ…
Ֆրանսիայում, որն օրենքի երկիր է, օժտված շուկայական տնտեսությամբ:
Թուրքիայում, մենք ունեցել ենք հայ, ով դարձավ հանրապետության
նախագահի խորհրդականը:
Թուրքիայում, համաշխարհային 20 լավագույն տնտեսություն ոընեցող
երկրների հպարտ անդամներից մեկը:

Ես մտածում եմ այն քաղաքական գործիչների և տնտեսագետների մասին,
ովքեր ոչ միայն ծագմամբ են հայ, այլ հայ են <<սրտով և հոգով>>, ովքեր,
իհարկե, ունեն իրենց ներդրումը, եթե կոչ են անում:

Մենք` սփյուռքահայերս, ովքեր զրկված ենք հայրենիքից և կարոտում ենք այն, ինչպես մարդը որ խեղդվում է առանց օդի, Հայաստանի հողի վրա ոտք դնելիս դառնում ենք հուզառատ: Մենք ավելի հուզառատ ենք լինում, երբ Սփյուռքի նախարարին կամ վարչապետին հյուրն ենք լինում կամ, երբ ընդունում են մեր մասնակցությունը Հայաստան-Սփյուռք համաժողովին:

Մենք չպե̑տք է քայլեր ձեռնարկենք, այլ ոչ թե երկար լսենք և նախարարների ելույթներով շարժվենք:


Չինաստանի Հայ գործարարները ցեղասպանության հարյուրամյակին

Մենք չպե̑տք է որպես բարերար հանդես գալուց բացի փորձենք օգնել նաև
ի հայտ բերելու նոու-հաուներ և Սովետական համակարգի փորձի տարբերություն:
Պետք չէ՞ որպես մարդասիրական նպաստից բացի, օգնել մեր գիտուժով,
և մեր այդ փորձառությամբ, որ կտարբերվի  Սովետական համակարգից
ժառանգած փորձառությունից:
Մենք չպե̑տք է վերցնենք մեր պարտականությունները մեր ժողովրդի և
հայրենիքի առջևից:

Չպե̑տք է սփյուռքահայ գործարարները, տնտեսագետները և քաղաքագետները
հավաքվեն մի ծրագրի շուրջ, առաջակություններ տալով Հայաստանի տնտեսության
հնարավոր վերափոխման մասին: Նպատակը Հայաստանի մակարդակը բարելավելն է,
երկրների  Համաշխարհային բանկի վարկանիշում իրենց գործարարության
հեշտ վարման համար (World Bank’s rating of countries for their “ease of doing business”)
 առանց որևէ վերահսկողություն հաստատելու մտադրությամբ:

Սփյուռքը բավականին հասու̑ն է նման գործողությունների համար:
Սփյուռքի ինքնաթիռում կա̑ օդաչու:

Վերջին տաս տարիներին, խոսվում է որ 1.5 մլն. հայաստանի քաղաքացիներ արտագաղթել
են, դառնալով սպիտակ սպանդի պոտենցիալ զոհ: Այս 1.5 մլն.-ի համար մենք չենք կարող
վերցնել պատասխանատվություն:

Բավ  է ողբալ:

Բավ են քննարկումներ և Սփյուռքի ամսագրի հոդվածներ ՀՀ քաղաքական գործիչների
այս կամ այն զանցանքների վերաբերյալ:

Բավ են բացասական քննադատություններ:

Թող որ Սփյուռքի առաջնորդները, նրանք, ովքեր հարգում են իրենց, մի կողմ դնեն
իրենց անձնական խնդիրները, միանան և պատասխանատվություն կրեն, տէր կանքնելով
հայրենիքին: Վերջիվերջո, ու̑մ է պատկանում Հայրենիքը:

Պատմությունը կդատի մեր առաջնորդներին և մեզ մեր անբանության համար: