?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Զարթիր, ո՛վ Սփյուռք

Փարիզ, Oգոստոս 2015

Երեկ ես տեղափոխվեցի Բեյրութից Փարիզ: Ուսում և աշխատանք ստացա, հիմնեցի մի ընկերություն, ամուսնացա և ընտանիք կազմեցի: Երբ իմ երրորդ երեխան` Գայանեն, ծնվեց, մենք տուն տեղ վաճառեցինք և տեղափոխվեցինք Լը Ռենսիի համայնք, որպեսզի մոտ լինենք երեխաների դպրոցին, այլ ոչ թե իմ աշխատավայրին:
Միթե հասկանալի չէ°, թե ինչու եմ ցանկանում երեխաներիս հեռու պահել Փարիզի ամենօրյա սարսափելի խցանումներից:  Երբ երեխաներս 13 տարեկանում ավարտեցին դպրոցը և պատրաստվում էին ընդունվել ֆրանսիական դպրոց, Պատրիցիան հարցրեց պարոն Ադամեանին, թե արդյոք վերջինս իրենց մասնավոր դասեր կանցկացնի` սովորեցնելով հայերեն լեզու և գրականություն, մինչ երեխաները կավարտեն իրենց բակալավրիատը: Միթե չափից ավել պահանջո°ղ ենք, երբ ցանկանումենք, որ մեր երեխաները իմանան հայերեն միջին դպրոցական մակարդակից բարձր, որպեսզի ի վիճակի լինեն տարիներ անց կարդալ և գնահատել Րաֆիին,Անդրանիկ Ծառուկեանին, և ժամանակակիցներից Պըլըտեանին: Մի°թե կարևոր չէ, որ իմ երեխաները բացի «ՔաջՎարդանից» ճանաչեն, հերոսացնեն և իդեալականացնեն Մոնթեին:



Դպրոցասեր Վարժարան, Լե Ռենսի, Ֆրանսիա

Ձեզանից որևէ մեկը ցանկանու°մ է հրաժարվել նույնիսկ մեկ քառակուսի մետր այն հողատարածքից, որ մտադիր եք ժառանգել ձեր երեխաներին: Այս դեպքում ինչպե°ս կարող եմ ընդունել, որ կարող եմ կորցնել ժառանգածս լեզուն, գրականությունը, երաժշտությունը, սովորությունները, ավանդույթները, խոհանոցի հարստությունը և ամբողջ մշակույթը:
Բեյրութն այլ էր: Մեր տան դիմաց գտնվում էր Սուրբ Նշան եկեղեցին : Կիրակի օրերին, կանգնելով մեր խոհանոցի պատշգամբում, մենք հետևում էինք հարսանիքներին, ստուգում, թե ով է ներկա, ով` բացակա: Դպրոցական օրերին առավոտյան 8 :10, եկեղեցու մոտ հավաքված՝ դպրոցի ուսանողները դասավորվում էին ռազմական ճշգրտությամբ և սկսում իրենց դպրոցական օրը «Առավոտ լուսո» շարականով, այսպիսով օրհնելով մեր ողջ շինությունը: Մեր շենքը << Տէյիրմէնճեան >> էր և ինքնին <<Գյուղ էր >> : Զարմանալիորեն 22 բնակարաններից միայն մեկն էր բնակեցված ոչ հայկական ընտանիքով: Ավանդական ափսեների պարն էր, որ իր ճանապարհն էր հարթում դեպի բազմաթիվ ընտանիքներ : Ավանդույթի համաձայն երբ արժեքավոր ուտեստ կամ քաղցրավենիք էր պատրաստվում` ինչպիսին մանտին է և փախլավան, հարևաններից մեկին ափսե էր ուղարկվում : Դա կարող էր լինել տ. Սիլվարդը, տ. Մարին, երբեմն երեցկին Հասմիկը կամ գեղեցիկ Դիաննան : Մեկը պետք է հիշեր, թե ափսեներից որը ում էր պատկանում : Ափսեները երբեք դատարկ չէին վերադարձվում` այսպիսով ապահովվելով ափսեների պարի շարունակականությունը : Երբ երեխան ատամ էր հանում կամ ինչ-որ մեկը փորացավ էր ունենում, ամբողջ շենքը գիտեր այդ մասին: Այլևս ոչ մի հետագա մանրունք չէր շրջանառվում: Չկար ընտանեկան թշնամություն, կամ եթե կար,մենք չգիտեինք դրա մասին: Ամեն դեպքում այդ ժամանակի Բեյրութում ամուսնալուծությունը գրեթե բացակայում էր:
Մեր դպրոցը` Հայ Աւետարանական Գոլեճը, տնից 10 րոպե հեռավորության վրա էր : Այստեղ նույնպես միայն մեկ ոչ հայ ուսանող կար 600 ուսանողներից, նա մեր շատ դասընկեր խեղճ Նաբիլն էր :
Վրեժը մեր մսագործն էր: Այնթափցի Եղիան`հացթուխը : Մենք գնում էինք մեր հագուստը և կոշիկները մեծ շուկայի հայկական բաժնից` <<Սուկ էլ Էրմեն>>-ից : Մենք արաբերեն խոսում էինք միայն սէրվիսի մէջ, հասարակական տրանսպորտից օգտվելիս: Բեյրութում նրանք, ովքեր խոսում էին, խոսում էին հայերեն, ովքեր կարդում էին, կարդում էին հայերեն, ովքեր գրում էին, գրում էին հայերեն:
Այստեղ կարդալ գրելը մոռացիր՝ եթե ինչ-որ մեկի երեխան հազիվ է հայերեն խոսում, ապա ծնողը հերոս է համարվում:


Բեյրութում էին նաև իմ պապիկներն ու տատիկները : Միհրան Աղան` մեծատուն Շնորհօքեան ընտանիքի ժառանգը, ողջ է մնացել հայերի կոտորածից հետո և փախել Բեյրութ : Երկար տարիներ 7 երեխա ունեցող ընտանիքը ապրում էր մի սենյակում : Այդ տարիների ընթացքում, երբ մի քանի օր հերթի մեջ էինք, գրեթե ոչինչ չկար ուտելու, իմ պապը նախապատվությունը տվեց երեխաների կրթությանը :
Իմ մյուս պապը` Սեդրակ Պեզիրկէնեանը, հազիվ մազապուրծ էր եղել ցեղասպանությունից: Մի անգամ Լիբանանում, լինելով կենտրոնական Թուրքիայի Այնթապի Քոլեջի շրջանավարտ, նա Ղազիր մանկատան գորգերի գործատան տնօրենի պաշտոնը ստացավ : Մանկատան փակվելուց հետո նա զբաղեցրեց գլխավոր հաշվապահի պաշտոնը Ամերիկյան համալսարանի հիվանդանոցում, որը Մերձավոր Արևելքի ամենագլխավոր հիվանդանոցն էր: Աշխատելով Ղազիրի մանկատանը նա իր սեփական ձեռքերով կառուցում է իրենց տունը Աշրավիայում, որտեղ նրանք ապրել են մինչև իրենց դեպի Սան Ֆրանցիկո արտագաղթը 1979 թ. :
Ես հաճախ մտածում եմ պարոն Սեդրակի մասին, ինչպես իմ տատիկն էր նրան անվանում : Նա ծնվել է 19-րդ դարի վերջին, անցել է Օսմանների խավարի միջով և ճանաչել համացանցային արագ դարաշրջանը: Նա միշտ հիշում էր, թե ինչպես իր մանկության տարիներին սովորում էր փողոցի լամպի լույսի ներքո, որպիսի խնայեր ընտանիքի ճրագայուղի գումարը: Քանի որ նա գրքեր չուներ, նա ձեռագիր արտագրում էր ուսուցչի գրքերը: Դասարանում միշտ առաջինն էր : Ապրել է երեք երկրներում, լավ գլուխ էր հանում 4 մշակույթներից, թարգմանել է ավելի քան տասնյակ գրքեր անգլերենից հայերեն:
Նա սկզբունքային մարդ էր, իր խոսքի տերը, ճշմարտախոս աշխատասեր և վստահելի : Ամերիկյան համալսարանի հիվանդանոցում 35 տարի աշխատելու ընթացքում նա գեթ մեկ աշխատանքային օր բաց չի թողել և երբեք չի ուշացել գործից : Իմ մայրիկի հիշելով դրանք այն օրերն էին, երբ պապիկը ստիպված էր կեսգիշերվին մոմ վառել ու մոմի լույսի տակ ստուգել` արդյոք արդնանալու ժամանակն է, թե ոչ : Հետաքրքիր է թէ որքան հաւատարմությամբ է ինձ հաջողվել, իմ երեխաներին փոխանցել պապիկիս արժեհամակարգը :


Միհրան Շնորհօքեան, ներգրավված Օսմանյան բանակում - 1914թ.

Իմ տատիկը` Մարիցա Մամին, լքել է Ադիյամանը և շարժվել դեպի Դեր Զոր, երբ նա 7 տարեկան էր : Նրա աչքի առաջ սպանել են իր մորը և գողացել կրտսեր եղբորը : նրանք իրեն, իր քրոջը և միջնեկ եղբորը մի շարքով էին կանգնեցրել, որպեսզի մի փամփուշտով կարողանային սպանել նրանց` խնայելով մնացած փամփուշտները : Վերջին րոպեին ժանդարմը չի ունեցել բավարար անմարդկայնություն ձգանը քաշելու համար:

Իմ մանկության ընթացքում սնված լինելով իմ պապիկի և տատիկի պատմություններով ցեղասպանության մասին, այն մասին, որ նրանք հանդիպել են մահվանը և մինչև իրենց կյանքի վերջը արցունքներով էին հիշում իրենց սիրելիների կորուստը, ես հայկական հարցը սուրբ հարց եմ համարում: Ես զգացմունքային եմ դառնում, ընդվզում եմ և պայքարում : Այնուամենայնիվ, ներկայացնելով ներկայիս իրականությունը կարծում եմ որ մեր ազգը ունի այլ մարտահրավերներ, որոնց ուշադրություն չի դարձնում: Մենք ունենք ավելի կարևոր մարտահրավերներ որոնք ուշադրության և անհապաղ լուծման կարիք ունեն : Դրանցից է օրինակ սփյուռքի շարունակական գոյատևումը, արտագաղթի դադարեցումը` բարելավվելով քաղաքական համակարգը և արագացնելով տնտեսական աճը երկրի ներսում :



Իմ պապիկի, Սեդրակ Պեզիրկէնեանի կենսաբանության գիրքը - 1914թ

Իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար մենք պետք է հետաքրքրությամբ ուսումնասիրենք պատմությունը և օբյեկտիվորեն նայենք ներկային : 14-րդ դարում հայերը Ղրիմի բնակչության մեծամասնությունն էին կազմում : 17-րդ դարում Լեհաստանում 300 հազար հայ էր ապրում : Այն, ինչ մնացել է այս երկու համայնքներից, նրանց կառուցած եկեղեցիներն են : Հստակ է, որ հրեա-քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներում գոյության մեր շանսերը շատ սահմանափակ են . . . . Ասում են, որ վերջին 10 տարիների ընթացքում 1,5 մլն հայեր են արտագաղթել Հայաստանից: Եթե մենք չենք կարող պահել մեր բնակչությունը մեր իսկ ձեռքի տակ եղած երկրում, ապա ինչ տրամաբանությամբ և ինչպիսի° ուժով կարող ենք պահանջել Արևմտյան Հայաստանի մեր հողերի վերադարձը . . . . Մենք ոսկե ձեռքերով մարդիկ ունենք, ովքեր տաղանդավոր են, ստեղծագործ, կրթված: Մեր հայրենիքը ունի սփյուռքի աջակցությունը, սակայն մեր աշխատավարձերը ավելի ցածր են, Չինաստանում և Թուրքիայում միջին աշխատավարձը 3 անգամ ավելի է քան մեզ մոտ : Խնդրում եմ մի արդարացրեք այն տարածված փաստարկները, որ մենք դեպի ծով մուտք չունենք և որ մենք շրջապատված ենք: Շվեյցարիան նոյնպէս ծով ելք չունի. Իսրայելն էլ շրջապատված է:
Մենք բոլորս գիտենք այս հարցերի մասին, բայց ո°վ է այս թեմաները մտցնում իրենց օրակարգ : Ո°վ է որոշում այս հարցերին անդրադառնալու կարգը, նախապատվությունը և հերթականությունը :
Այսօր մենք ունենք մի ազգ, որը բաղկացած է հայրենիքից և սփյուռքից ; Սփյուռքը բնակչության 75-80 տոկոսն է կազմում : Եթե մենք դիտարկենք տնտեսական հզորությունը, Սփյուռքը ներկայացնում է ազգի բարեկեցության 98 տոկոսը : Դա շատ հեշտ է հաշվել, պարզապես բազմապատկեք յուրաքանչյուր համայնքում բնակչության չափը երկրի միջին եկամուտով : Մեր հայրենիքը ունի կառուցվածք, այսինքն` կառավարություն և հիմնադրամը: Սփյուռքը ո՛չ մեկն ունի, ո՛չ էլ մյուսը: Տրամաբանակա°ն է արդյոք այն, որ Սփյուռքի նման ուժը մնում է անկազմակերպ:
Հայրենիքն արյուն է թափել հողը պահպանելու համար և նվաճել ավելին: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հազարավոր խիզախ տղամարդիկ հայրենիքից և Արցախից զոհաբերեցին իրենց կյանքը, ի համեմատություն Սփյուռքի 21 մարդկանց: Այսօր, մենք իրավունք չունենք քննադատելու հայրենիքը: Մեզանից ովքե՞ր ուղարկեցին իրենց որդիներին Շուշին ազատագրելու համար: Եվ որքա~ն «խելագարներ» գաղթեցին և բնակություն հաստատեցին հայրենիքում: Սփյուռքը, իր հերթին, մեծ ջանք թափեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի փաստին համաշխարհային ուշադրություն հրավիրելու համար: Դա անկասկած է: Սակայն, այդ ձեռքբերումներով՝ հայրենիքի պահպանությամբ ու սփյուռքի ձեղասպանոթյան հաջողությամբ բավարարված լինելը ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն: Այսօր Գերմանիայում ծնված և գերմանաբնակ շատ թուրքեր վերադառնում են իրենց հայրենիք, սովորում են իրենց լեզուն, իրենց ընկերություն են հիմնում, ինչպէս կ՛ըսենք պիզնես կ՛ընեն: Իսկ մյուս կողմից մենք լքում ենք մեր հայրենիքը, արտագաղթում:

Հայրենիք, “Յո՞ երթաս” (ու°րես գնում)(1)



Լվովի հայկական մայր տաճարը` կառուցված 14-17դդ

Հուլիսի 11-ին Բիլ Քլինթոնը մասնակցեց Սրեբրենիցայի ոգեկոչման արարողությանը` նվիրվածայն 8000 բոսնիացիներին, որոնք սպանվել են այսպես կոչված «ցեղասպանության» ընթացքում: վնաս չ'ունի, եկեք հենց այդպես էլ կոչենք, սակայն որտե°ղ էր ԲիլՔլինթոնը Ապրիլի 24-ին: Ինչ-որ մեկը ինչու° չհրավիրեց նրանց և այլոց: Ի°նչ միջոցներ ունենք մենք մեր տրամադրության տակ: Ո°վ է որոշում օրակարգի կատարման հաջորդականությունը: Ինչու° CNN-ը այդպես չանդրադառձավ ցեղասպանությանը, ինչպես դա արեցին ֆրանսիական հեռուստաալիքները: CNN նու°յնպես կախում ունի ԱՄՆ արտաքին քաղաքականությունից:

Մենք չենք քննադատում այն ամերիկահայերին, որոնք ջանասիրաբար աշխատում են, ԱՄՆ կառավարական մարմինների անբարո քաղաքականության դեմ պայքարելու համար: Հայտնի փաստ է, որ 4 նախագահներից և ոչ ոք չկատարեց նախընտրական շրջանում իրենց տված խոստումները Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մենք` սփյուռքը, պետք է սակայն գիտակցենք այն, որ ցանկացած առաջխաղացման համար պետք է ունենանք համապատասխան ռեսուրսներ, և երբեմն ներգրավվենք փորձառու մասնագետներին: Մենք պետք է նաև ձերբազատվենք սահմանափակ գյուղական մտածելակերպից: Այսօր ապրում ենք գլոբալ աշխարհում: Սահմաններ գոյություն չունեն: Մեր Սփյուռքը նույնպես պետք է լինի մի գլոբալ միասնություն, և տեղյակ լինի իր գլոբալ ռեսուրսներից, ունենա գլոբալ տվյալների բազան, անվանացանկերը, լինի դա ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ այլուր: Մենք պետք է օգտագործենք կոնտակտները միևնույն մեսիջը, տեսանյութերը, փոխանակենք գաղափարներըև համագործակցենք: Այսօր մարդիկ հանդիպումներ են կազմակերպում տարբեր մայրցամաքներից սկայպի միջոցով:

Առաջացած մարտահրավերներին հաղթահարելու համար կարևոր է, որ սփյուռքը ունենա կառուցվածք և այդ կառուցվածքը լինի գլոբալ, կարգավորված, մասնագիտացված, պատասխանատու ցանկացած բնագավառի համար և պարզապես լինի ֆինանսավորված:

Ցանկացած թռիչքի սկզբում արվում  է մի հայտարարություն, որն ասում է ուղևորներին, որ հույժ կարևոր է արտակարգ իրավիճակի ժամանակ առաջին հերթին կրել սեփական օդային դիմակները` այլ ուղևորներին օգնելուց առաջ: Սա հրամայական է նաև Սփյուռքի համար. Այն պետք է առաջին հերթին ինքն իր մասին հոգ տանի, կամ ամենաքիչը հիշի, որ պետք է ինքն իրեն հոգ տանի: Այն պետք է ուշադրություն դարձնի իր զավակներին՝ իրեն փոխարինող սերունդների վրա, իր դպրոցներին, կրթական ծրագրերին: Այն պետք է վեր բարձրացնի տնտեսական խնդիրները, համակարգի բժիշկների, իրավաբանների, ոսկերիչների տարբեր ասոցիացիաներ և աջակցի նոր ասոցիացիաների ստեղծմանը: Այն պետք է նաև անդրադառնա միջազգային հարաբերությունների խնդիրներին …

1938թ., երբ Քեսաբը Մուսադաղի հետ հանձնվեց Թուրքիային, Արշակ Չոպանեանը`Փարիզի արտգործնախարարությունում, Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանեանը` Վատիկանում, և Սիրիայում Հռոմի Պապի ներկայացուցիչ Ռեմի Լեպրերտը, ամենքը տարբեր վայրերից պայքարեցին մինչ Քեսաբը կրկին վերամիավորվեց Սիրիայի հետ:
Այսօր, ու°մ օրակարգում է Քեսաբի հարցը: Արդյո°ք ի վիճակի կլինենք պահպանել Կիլիկիայի այս վերջին , փոքրիկ կտորը, այս սուրբ մասունքը:
Արդյո°ք մենք ի վիճակի կլինենք պաշտպանելու Քեսաբի Սուրբ Ստեփանոս եկեղեցու գոյությունը, որը կառուցվել է 909 թվականին: Արդյո°ք իմաստուն կգտնվենք, որպեսզի թիմ կազմենք, մի ուժ, որի օգնությամբ կբանակցենք ոչ միայն Սիրիայի, այլ նաև դրսի միջազգային ուժերի հետ` Մոսկվա, Փարիզ, Բրյուսել, Վաշինգտոն, և կկարողանա°նք հռչակել Քեսաբը որպես չեզոք գոտի, եւ պահել մերը:
Ու°մ օրակարգում է գտնվում Սուրբ Ղազարի ապագան, որը մենք ժառանգել ենք Մխիթար Աբբահայրից:
Արևմուտքը, անշուշտ, ամեն կերպ կփորձի ձախողել Հայաստանի Հանրապետության ջանքերը` քանի որ համարում է Ռուսաստանամետ, Թուրքիայից ցանկացած մի թիզ հողակտորի վերադարձը:
Ո°վ, ո°ր մարմինը պահանջներ կներկայացնի Թուրքիային: Ո°վ է զբաղվում մեր արտաքին քաղաքականությամբ:
Ազգ: “Յո՞ երթաս

Արդեն մազերս սպիտակել են, սակայն շարունակում եմ սխալներ գործել: Ես չեմ հասել իմաստության իմ փափագած մակարդակին: Սխալներից խուսափելու համար ես հաճախ կատարում եմ ուրիշների կողմից հաջողությամբ իրականացված ծրագրերը: Կարող ենք օրինակ բերել Սիոնիստական շարժումը: Մի ժամանակահատված, երբ չկար համացանց, հեռախոսներ, օդանավեր, նույնիսկ էլեկտրաէներգիյա, մարդիկ համախմբվեցին, նախագիծ մշակեցին և աշխատեցին դրա հաջող իրականացման վրա:  Նույնիսկ ծանր պայմաններում էլ նրանք ազգ կազմեցին և պետություն հիմնադրեցին:

Ժամանակի ընթացքում հատուկ անհատներն են փոխում պատմությունը, երբեմն դեպի կործանում և երբեմն դեպի առաջընթաց: Եթե Սթիվ Ջոբսը ծնված չլիներ մենք չէինք ունենա Apple համակարգիչներ, I-phone-ներ: Սմարթֆոններն էլ անշուշտ գոյություն չէին ունենա այն չափով և տեքով, որով գոյություն ունեն:
Եթե Թեոդոր Հերցլը ծնված չլիներ, Սիոնիստական շարժումը չէր լինի, և ամենայն հավանականությամբ Իսրայել պետությունն էլ չէր լինի: Կարիք չկա նորից անիվ հորինել: Ահա մէկ օրինակ: Միայն այդ ճիշտ անձերն են հարկավոր, որ գնան և աշխատեն: Կշիռ ունեցող անհատները հայտնի իրենց ամբողջականությամբ, մարդասիրությամբ, նվիրվածությամբ, իմաստությամբ, հավատքով, և մոտիվացնող՝ ջուրը լակելու(2):

Որտե°ղ է ձեր հավատքը: Ինչու° եք մեր Արարատը թերագնահատում Սիոնա լեռից:
Նրանք շատ աշխատեցին և արդյունքի հասան:
Ինչու° չենք կարող նույնը անել:
Հրճուի՛ր, դո՛ւստր Արարատի (3). Մի՛ վախեցիր, թող չթուլանան քո ձեռքերը: Քաջալերուի՛ր  Արարատ ։ Թող քո որդիք հավաքվեն և հզորանան:

Երեկ ես տեղափոխվեցի Փարիզ Բեյրութից: Ամուսնացա և ընտանիք կազմեցի: Իմ երեք երեխաներն էլ հայ են: Հոգւով, սրտով, մշակույթով: Նրանք խոսում, գրում և կարդում են հայերեն: Նրանք կարդում են վեպեր և օրագրեր:
Դա երեկ էր` քառասուն տարի առաջ: Վաղը արդյո°ք իմ թոռները հայ կլինեն: Իմ և իմ եղբայրների թոռնիկներից դուրս կգան վստահաբար Ազնավուրներ, Գրիգորեաններ, Եղոյեաններ: Նրանք նույնպես կստեղծեն, կկառուցեն և կնվաճեն: Հայ կլինե°ն: Կնպատե°ն մշակույթին, մեր հայրենիքին, թե° պարզապես կասեն. <իմ պապիկը հայ էր>:
Սփյուռք, “Յո՞ երթաս”:

Որոշ մարդիկ ունեն լավ գեղագրություն և ստեղծում են լավ գրականություն: Ուրիշներն էլ գրում են ուշադրություն գրավելու համար: Չգիտեմ` արդյոք մի օր բավականաչափ տաղանդ կունենամ առաջին դասակարգին պատկանելու համար, սակայն, անկասկած, ժամանակ կամ հակում չունեմ երկրորդ դասակարգին պատկանելու համար:
Ես գրում եմ նպատակային                                                                     
Իմ գրությունը կոչ է:
Նախկինում իմ հոդվածները ընթերցողները գրում և շնորհավորում էին ինձ: Դուք դեռ կարող են գրել և շնորհավորել ինձ: Ես կպատասխանեմ ձեզ:
Ոմանք գրում են ողբի համար: Ես ամբողջովին հասկանում են նրանց: Գրեք և ես կպատասխանեմ: Ես պատրաստ եմ լինելու այդ Ողբի Պատը:

Այնուամնեայնիվ, ցանկանում եմ` այս անգամ ամենաքիչը ինչ-որ մեկը ասի, որ այստեղ է համագործակցության համար: Ինչ-որ մեկը, ով ունի ամբողջականություն, խոնարհություն, նվիրվածություն, իմաստություն: Ինչ-որ մեկը, ով ունի հավատք, և խանդ՝ ջուրը լակելու:

Յովէլ Շնորհօքեան

(1) “Quo vadis”Հենրիկ Շաինկուչի 1895 վեպ, որտեղ լեհ գրողը առնչվում է այդ ժամանակվա նասնատված Լեհաստանի հետ:
(2 )Դատավորաց 7:5
(3) Սոփոնիա 3:14-17

Նախորդ հոդվածները
Ու՞մ է պատկանում մեր հայրենիքը
Զատիկի մաքրություն