?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Բաքվի «Եվրատեսիլի»-ի ոդիսականը

կամ ԽՈՏՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ




Մայիսի 22-ին Բաքվում մեկնարկում է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը: 2006 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ որոշեց չմասնակցել հեռարձակողների եվրոպական միության միջոցառմանը: Խնդիրն այստեղ այնքան մասնակցելու-չմասնակցելու հարցը չէ, որքան դրա առեղծվածային ոդիսականի, որտեղ հարցերն ավելի գերակշռող էին, քան պատասխաները:Նայեք այս թեմայով մամուլի նյութերի վերնագրերին, խրոնոլոգիային ու անորոշության հերթականությանը:


Ո՞ւմ ենք ուղարկելու Ադրբեջան («Հրապարակ» թերթ):
Եթե գնում են Բաքու «Եվրատեսիլի» մասնակցելու, ուրեմն որոշել են նաեւ, թե ով է գնալու. Սարգիս Մանուկյան (News.am):
Հայաստանը չի՞ մասնակցի ''Եվրատեսիլ 2012''-ին (mamul.am)
«Հանրայինը» «ԵՎրատեսիլ»-ի համար դեռ որոշում չունի, բայց «Դորիանսն» իր հոլովակը ներկայացնում է ( «Թերթ»թերթ):
Հանրայինը բոյկոտում է Եվրատեսիլը Բայց` երգիչների անունից («Հայաստանի զրուցակից»:
Դավիթ Ամալյան. ««Եվրատեսիլը» բոյկոտելը թուլություն է» (Medialab. am):
"Հանրայինը" եթեր կտա՞ "Եվրատեսիլ-2012"-ը («Հենարան» մամուլի ակումբ):
Իրականում ի՞նչ է կատարվում («Բնաբան») :


Սա եղել է գրեթե մեկ տարվա հարցերի հարցը:
Այս և նմանատիպ բազմապիսի այլ վերնագրերով հարցադրումները չէին լինի թերթերում, եթե Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը հստակեցներ' մասնակցում էր Բաքվում կայանալիք«Եվրատեսիլ-2012»-ի երգի մրցույթին, թե ոչ: Հետ կանգնել արդեն ընդունած որոշումից ' պատճառաբանելով, որ մեր երգիչները համաձայն չեն դրան, հետո էլ պարցվեր, որ ամենևին սա բուն պատճառը չէ, տարակուսանք է առաջացնում:Միթե՞ Ծանրութեթև անելու համար չկար այն ժամանակը, որ երկար տատանումներից հետո որոշվեր մի բան, հետո արվեր ուրիշը: Մեկ տարի էր, ինչ հայտնի էր «Եվրատեսիլ-2012»-ի հասցեն: Ցայսօր շատերի մոտ այս երևույթը միանշանակ կարծիքի չի հանգեցրել:Մինչդեռ կարելի էր ու անհրաժեշտ վախօրոք հստակեցնել ուզածդ յուրաքանչյուր խնդիր, այլ ոչ թե հորինել պատրվակներ' իրականությունից խույս տալու համար:Անվճռականությունը միշտ էլ լավ խորհրդատու չէ, այլ կերպ' մասնակցության հարցում «այո»-ն պետք է լիներ այո, «ոչ»-ը ' ոչ:
Գործ չունե՞նք լուրջ բացթողման հետ, որ կարոտ է շտկման:


ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԽԻՂՃ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Ինչպես ասվեց, դեռ 2011 թվականին, կամ սահմանված ժամկետում կարելի էր վերջակետ դնել հարցին' տեղյակ պահելով հասարակությանը, որ Հայաստանը հրաժարվում է «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման մտադրությունից:Փոխարենը դա արվեց բավական ուշ' մոլորության մեջ գցվեց թե մամուլը, թե մրցույթին մասնակցել ցանկացողները և թե հասարակությունը:Ընդորում դա արվեց, երբ պաշտոնապես համաձայնել էինք մասնակցել մրցույթին:Եթե հեռարձակողների եվրոպական միությունը Հ1-ին մասնակցությունից հրաժարվելու համար տուգանել է' պարտադրելով մուծել մասնակցության վճարը, ավելացրած 50%, ապա, ով պետք է վճարի հասարակությանը մոլորության մեջ գցելու վնասների համար:Հնարավոր չէ՞ր, որ երգիչ -երգչուհիների դիրքորոշումների քննարկումները կազմակերպեր պատշաճ ժամկետում, թեև սա էլ է մոլորության սերիալից, քանի որ դիմումի տակ ստորագրություն դնող որոշ երգիչներ տեղյակ էլ չեն եղել հայտարարության տեքստին:ինչպես գրում է կայքերից մեկը' Հ1-ից են զանգահարել ու երգչից իմացել, համաձա՞յն է նա ստորագրել հայտարարության տակ: Հենց իրենք, մրցույթին պատրաստվող արտիստները, ովքեր արդեն Եվրատեսիլի համար երգեր ընտրելու փնտրտունքների մեջ էին, այդ մասին տեղյակ էլ չեն եղել ու եկել են անակնկալի:
Իսկ չէ՞ր կարելի ասել ճշմարտությունը' մոտավորապես այսպես.«Երկար տատանվեցինք, մասնակցել թե չմասնակցել Բաքվի «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացմանը:Ի վերջո ՀՀ-ն նպատակահարմար չի գտնում մեկնել մի երկիր, որտեղ քաղաքական ղեկավարությունը թշնամանքով է տրամադրված մեր ժողովրդի նկատմամբ:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»
Մոտավորապես այսպես:Պարզ, տրամաբանական ու հասկանալի իրազեկում ժողովրդին, առանց ավելորդ նյուանսների:Մի բան, որուշացումով և մասամբ արվեց:
Այժմ եկեք հասկանանք թե ինչ է «Եվրատեսիլ»-ը Ադրբեջանի համար:


«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ը ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ' ԻՆՉՊԵՍ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔ

Առաջին անգամ Ադրբեջանը «Եվրատեսիլ» երգի փառատոնին մասնակցել է 2008 թվականին' այսինքն 2 տարի ավելի ուշ, քան Հայաստանը:Հենց այդ հանգամանքը, նաև այն, որ Հայաստանը 2 անգամն էլ հաջող ելույթներ էր ունեցել և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը, բուռը խանդի զգացմունքներ էր առաջ բերել Ադրբեջանի համապատասխան շրջանակներում: Երկու երկրները առաջին անգամ «Եվրատեսիլ»-ում հանդիպեցին 2008թվականին, երբ Սիրուշոն եզրափակեց ուժեղագույների քառյակը, իսկ Ադրբեջանը զբաղեցրեց Հայաստանի «մշտական»նախկին տեղը' 8-րդը : Հարևանին հասնելու տենչանքը, սեփական անկատարության բարդույթները հաղթահարելը ամեն գնով մղվեց առաջին պլան:Սկսվեց նավթային միլիոնավոր դոլարների ներդրումը «Եվրատեսիլ»-ում Բաքվի հաղթանակը սնուցելու համար:
Ադրբեջանն իր առջև խնդիր դրեց բառի բուն իմաստով մրցույթը Բաքու տեղափոխելու համար:Երկու երկրների միջև Անզիջում պայքար ծավալվեց հատկապես 2010 թվականին Նորվեգիայում:«Ամեն ինչ» արվել էր Սաֆուրա Ալիզադեի հաղթանակն ապահովվելու համար:Միայն 10.000.000$ ծախսվել էր նրան նախապատրաստելու համար:
«Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի հաղորդման համաձայն այս գումարի մեջ են մտել Drip Drop երգի արժեքը' 150.000$: Նա եղել է միակ մասնակիցը, ով ապրել է Օսլոյի ամենաթանկարժեք հյուրանոցում, կրել ամենաթանկարժեք զգեստը, վարձել ամենաթանկարժեք ամերիկյան փոփ խմբերից մեկը:Պետք է ասել, որ Սաֆուրայի «բախտը» չբերեց այնքանով, որ նրա դեմ կանգնած էր խաղադրույքներով նրան չզիջող Եվա Ռիվասը, որ միայն երկու հորիզոնականով զիջեց ադրբեջանուհուն' գրավելով 7-րդ տեղը:Իսկ առաջին տեղը նրանց համար անսպասելիորեն զբաղեցրեց Գերմանիայի ներկայացուցիչ Լենա Մայերը:Մեկ տարի առաջ էլ Ադրբեջանն իր մասնակցի վրա ծախսել էր 7.000.000$: Համեմատության համար ասենք, որ Մոլդովան այդ տարի իր մասնակցի համար ներդրել էր ընդամենը 1.000$:Հետևաբար այսքանից հետո պետք էր սպասել, որ 2011 թվականին Բաքուն մեծացնելու էր ծախսվող գումարը և աշխատանքներ էր տանելու գրոհելու իրեն կյանքի նպատակ դարձրաց «ԵՎրատեսիլ»-ը'մի բան, որը սպասելի էր ու այդպես էլ եղավ:Անկասկած Ադրբեջանին բարկացրել էր նաև Հայաստանի հաղթանակը համանուն մանկական փառատոնում:Այստեղ հարցերի հարցը մնում էր, թե կմասնակցի արդյո՞ք մեր երկիրը հերթական Եվրատեսիլյան փառատոնին, որը կայանալու էր մեզ համար ոչ անծանոթ Բաքվում:Թեև արդեն հայտնի է այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ պետք էր հրաժարվել հենց այդ ժամանակ:
ՈՒզում եմ կիսատ չթողել «Եվրատեսիլ»-ում ադրբեջանյան ներդրումների ներկա ֆենոմենը: Հասկանալի է, որ Ադրբեջանն իր ռազմական բյուջեն հասցրել է Հայաստանի ընդհանուր բյուջեին, անհասկանալի է, որ «Եվատեսիլ»-ի անցկացման համար սովորաբար ծախսվող 30 միլիոնի փոխարեն արդեն մսխվել է 64 միլիոն դոլար, իսկ ամերիկյան հեղինակավոր Time հանդեսի պմդմամբ «Եվրատեսիլ - 2012» մրցույթի անցկացման համար ծախսվել է շուրջ 280 միլիոն :Շոուի անցկացումը Ադրբեջանի համար գագաթնակետ է լինելու, թե՞ այս ասպարեզում շարունակելու է մրցակցությոան մարաթոնը Հայաստանի հետ, չէ որ՞ մեր երկիրը շարունակում է այլընտրանքային մարտահրավերներ նետել Բաքվին' այս անգամ կարևորելով դասական «Եվրատեսիլ»-ը:
Շատ անգամ է խոսվել, որ «Եվրատեսիլ»-ը զուրկ չէ քաղաքականությունից, մնում է հասկանալ, որ նման ահռելի գումար ծախսելով կրտսեր Ալիևն, ապացուցելու բան ունի ոչ միայն Հայաստանին, ուստի նաև հարցին մոտենանք այս ենթատեքստով 'այնուամենայնիվ քննարկելով, շահեկան կլինե՞ր այդ դեպքում Հայաստանի մասնակցությունը:


ՇԱՀԵԿԱՆ Է՞Ր ԹԵ ՈՉ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՐ ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ

Եթե Ալիևը քաղաքական տոկոսադրույթներ ձեռք բերելու համար չի խնայում միլիոնները ու«Եվրատեսիլ»-ը ծառայեցնում է իր երկրի գովազդը աշխարհում բարձրացնելու վրա, ցանկանում է շքեղության մեջ խորասուզել կոռուպցիան ու ազատությունների ոտնահարումը, ապա այս ֆոնին Հայաստանի մասնակցությունը դրական արդյունքներ կունենար : մեր պատվիրակությունը առանձնահատուկ կերպով կգտնվեր արտասահմանյան մամուլի ու հանրության տեսադաշտում մրցույթային բոլոր օրերին, նաև դրանից առաջ և հետո:Այս պարագայում, երբ հրաժարվել ենք մասնակցությունից գործում է «չկա մարդ, չկա խնդիր» բանաձևը, հետևաբար արդյունքներն էլ թույլ կլինեն:Երբևե մտածել ե՞նք, որ երգն էլ զենք է խոսքի լեզվով: Հիշենք, որ մամուլն ու հասարակական քաղաքական կազմակերպությունները այս խնդրին անրադարձան, այն բանից հետո, երբ հանրային հեռուստատեսությունը, համաձայնեց Բաքվում ներկայացնել մասնակից:Այս հարցում արժանին պետք է մատուցել նրանց " բոլոր նախաձեռնությունների ու արժեքավոր խորհուրդների համար:Միայն Հ1-ի որոշումից հետո եղան քննարկումներ մասնակցի ընտրության շուրջ, մասնավորապես Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը նաև քաղաքական դրդապատճառներից ելնելով ներկայացրեց ծագումով արցախցի, նախկին Բաքվեցի, ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունի թեկնածությունը:Հավելելով. « հենց նա' ադրբեջանական ջարդերից մազապուրծ փրկված երգչուհին իր խոսքն ունի ասելու Բաքվում...»
Հենց միայն նրա մասնակցության փաստը դանդաղ պայթող ական էր Ադրբեջանի համար և ցուցադրում էր «խաղարարար» Բաքվի մեդալի արյունոտ երեսակը:«Դորյանս»-ն էլ պակաս ներկայանալի չէր:
« չեք պատկերացնում, թե ինչ մեծագույն նվեր կմատուցենք Ադրբեջանին, եթե այսքանից հետո չգնանք Բաքու: Դրանով նրանց կազատենք մի մեծ գլխացավանքից»-իր մտահոգությունն է հայտնել Mediamax-գործակալությունը իր մի հոդվածում:
Չգիտենք հիմա մատուցե՞լ ենք նվեր Ադրբեջանին թե ոչ, կամ էլ հրաժարվելով մրցույթից ինչ չափերի վնաս ենք պատճառել նրան, խոսքն ամենևին դրան չի վերաբերվում, այլ նրան, թե որքանով ենք մեր որոշումները հստակ կայացնում 'իրազեկելով ու նախապատրաստելով հասարակությանը դրա ազատ ու անկաշկանդ քննարկումներին:Դասեր, որոնք արժե հաշվի առնել հետագայում:

Նիդերլանդական Օրագիր (Dear angel կազմակերպության մամուլի բաժին)
ԱՌԱՎՈՏ թերթ
Էլի չմասնակցեցինք կամ ադրբեջանական «Եվրատեսիլի» ոդիսականը

Comments

( 3 comments — Leave a comment )
niderlandakan
Jun. 30th, 2014 07:07 pm (UTC)
DOUZE POINTS FOR FREEDOM
ALTERNATIEF SONGFESTIVAL IN AMSTERDAM
Op 26 mei, de avond waarop het Eurovisie Songfestival plaatsvindt in Bakoe, Azerbeidzjan, is het Werkteater in Amsterdam the real place to be. Want hoewel Europese artiesten vrijelijk kunnen zingen, is de vrijheid van meningsuiting voor Azeri zelf zeer beperkt.
Daarom organiseren we een alternatief songfestival met als speciale gast de recentelijk gevluchte Azerbeidzjaanse artiest Jamal Ali. De avond bestaat uit een leuke afwisseling met muziek, cabaret en politieke intermezzo's van bekende Nederlanders, maar met een serieuze ondertoon: in solidariteit met de Azeri die niet de kans krijgen zich te organiseren of hun mening te uiten.
kom daarom naar het werkteater in amsterdam (oostenburgergracht 75) vanaf 20.00 uur tot 01.00 uur. gratis entree. deuren gaan open om 20:00u, hetprogramma begint om 20:30u.
Aandacht voor mensenrechten
douze points for freedom gaat niet voorbij aan de mensonterende situaties die plaatsvinden in Azerbeidzjan.
Chantage en corruptie zijn daar aan de orde van de dag, kritische journalisten en politieke activisten zitten er zonder reden gevangen. Het regime van President Aliyev is repressief tegenover iedereen die kritiek uit en neemt een loopje met talloze democratische grondrechten en mensenrechten.
Het Parool schreef afgelopen donderdag over Douze Points for Freedom.
Programma
Het programma van douze points for freedom zal een afwisselende lijst van bekende en onbekende acts zijn: talentvolle Nederlandse bands, Europarlementariers voor korte politieke statements over Azerbeidzjan en cabaretiers voor luchtige overdenkingen. Daarnaast zullen ook enkele Azeri artiesten hun opwachting maken en laten we het publiek op interactieve wijze de mening uiten over de situatie in Azerbeidzjan.
Deelnemende artiesten komen uit Azerbeidzjan, Nederland en Groot-Brittannië. Voor ons gaan optreden: Anne-Lotte & Erwin, Ilana Rooderkerk, Annelieke Bouwers, Sjoerd Warmerdam&Jaco van den Dool, Bob de Wind, Ralph Rip Shit, Azer Cirttan en hoogstwaarschijnlijk ook Jamal Ali. Slotact is Bombay Show Pig. De avond wordt gepresenteerd door Boris van der Ham. Ook is er een live-verbinding met kritische Azerbeidjaanse journalisten en jonge politici.
Organisatie
Het alternatief songfestival wordt georganiseerd door D66, maar zal niet een sterk partijpolitiek stempel krijgen. Het evenement heeft immers als doel bewustzijn te creeëren voor de situatie in Azerbeidzjan.
Het alternatieve songfestival wordt mede georganiseerd in samenwerking met D66, de Jonge Democraten, Alfred Mozerstichting,VVD, ChristenUnie, Amnesty International, IKV Pax Christi en COC.
Aanmelden
Wil je graag komen op 26 mei? Meld je dan aan op onze Facebookpagina.toegang is gratis!
Wil je graag optreden tijdens douze points for freedom? Stuur dan je demo of clip naar aanmelden@douzepointsforfreedom.nl.
Het liedje moet iets met vrijheid of democratie te maken hebben en is bij voorkeur eigen materiaal. De deadline voor aanmeldingen is 14 mei.
niderlandakan
Jun. 30th, 2014 07:09 pm (UTC)

Այլընտրանքային «Եվրատեսիլ» Ամստերդամում

նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունը շարունակում են տարբեր կերպ ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2012» երգի փառատոնը' չանտեսելով Բաքվի կոռուպցիոն համակարգն ու մարդու իրավունքների ոտնահարման երևույթները: Ամստերդամում 90 հազար տպաքանակով լույս տեսնող «Parool.nl» թերթը հայտնում է այսօր Ամստերդամ քաղաքում տեղի ունեցող այլընտրանքային «Եվրոտեսիլի» անցկացման մասին, որը' տեղի է ունենալու ճիշտ նույն ժամին, ինչ Բաքվինը: Այն կազմակերպել են Նիդերլանդներում հեղինակություն վայելող D66 ( քաղաքական կուսակցությունը (6 տեղ խորհրդարանում), VVD-են (50տեղ), որոնց զորակցում են, այլ կուսակցություններ ու իրավապաշտպան խմբեր (մասնավորապես' երիտասարդ դեմոկրատներ, Քրիստոնեկան Միություն (SU)կուսակցությունները, Amnesty International, IKV Pax, Christi en COC իրավապաշտպան խմբերը): Մինչ այսօր մասնակիցները գրանցվել են Ֆեյսբուքյան http://douzepointsforfreedom.nl/ էջում: Շարժումը կրել է « Հազար միավոր ազատության համար» անվանումը: Թեև այն կազմակերպել են կուսակցությունները, սակայն այն քաղաքական պաստառ չի ունենալու, այլ աշխարհի ուշադրությանն է հրավիրելու Իլհամ Ալիևի Բռնատիրական ռեժիմը: «Մենք դեմ չենք Բաքվում երգի փառատոնի անցկացմանը, բայց դեմ ենք այնտեղ տիրող բռնատիրական, կոռուպցիոն համակարգին »-ասել է ակցիայի մասնակիցներից ' 42 -ամյա Օրդուխան Տեմուրխանը: Երեկոն տեղի է ունենալու Ամստերդամի WerkTeater-ում (Oostenburgergracht 75) Մուտքն ազատ է, ծրագիրը սկսվում է ժամը 20:30: «Եթե Ադրբեջանի կառավարությունն ինքն իրեն է գովազդում, ապա մենք մեր ազատ հայացքն ուղղում ենք իրենց կողմը»: -հայտարարել են այլընտրանքային Եվրատեսիլի» մասնակիցները:Սպասվում է նաև վերջերս քաղաքական հայացքների համար հալածվող, հիմա արդեն ապաստան խնդրած երաժիշտ Ջամալ Ալիի և Ադրբեջանից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից Ամստերդամ եկած այլ մասնակիցների ելույթներ: Այն ուղիղ կերպով հեռարձակվելու է ինտերնետային կապով: Նիդերլանդական մեկ այլ' մոտ 400 հազար տպաքանակ ունեցող «De Volkeskrant» թերթ նշել է, որ Հայաստանը չմասնակցելով «Եվրատեսիլին» պաշտոնական որևէ բացատրություն չի տվել: Մինչդեռ կարելի էր անել այդպես ու կազմակերպել մի այլընտրանքային «Եվրոտեսիլ»:
Dear.PRESS
niderlandakan
Jun. 30th, 2014 07:18 pm (UTC)
Armenië boycot songfestival
© THINKSTOCK. Armeense vlag
http://static3.volkskrant.nl/static/photo/2012/13/5/0/20120307113807/media_xl_1140450.jpg

Armenië doet dit jaar niet mee aan het Eurovisiesongfestival. Het land weigert deel te nemen aan de liedjeswedstrijd, die wordt gehouden in buurland en aartsvijand Azerbeidzjan. Dat heeft de publieke omroep van Armenië vandaag bekendgemaakt. Armenië gaf geen officiële reden voor de boycot.

Azerbeidzjan en Armenië vochten in de jaren '90 een bloedige oorlog uit over het gebied Nagorno-Karabach. De regio ligt in Azerbeidzjan, maar de meeste inwoners zijn etnisch Armeens. Ongeveer 30.000 mensen kwamen door de strijd om het leven. Sinds 1994 is er een wapenstilstand, maar de landen zijn officieel nog steeds in oorlog.

De organisatoren van het Eurovisiesongfestival lieten weten 'echt teleurgesteld' te zijn door de Armeense beslissing. Armenië zou op 24 mei uitkomen in de tweede halve finale, waarin ook Nederland optreedt.
Tunesië trok zich in 1977 terug van het Eurovisiesongfestival. Een officiële reden gaf het Noord-Afrikaanse land niet. In 2005 deed Libanon niet mee, omdat het land het lied van Israël niet wilde uitzenden.

( 3 comments — Leave a comment )