?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Հոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հոկտեմբերի 16-ին  ՀՀ սփյուռքի նախարարն այցելեց Ալմելոյի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի , ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, այնուհետև եկեղեցու բակում հիշատակի եղևնու ծառ տնկեց:
Եկեղեցի այցից հետո Գալուստ Գյուլբենկյան սրահում ցանկալի  հյուրին սպասում էին   հարյուրավոր հայրենակիցներ: Ներկաները  բարձրաստիճան հյուրին և նրան ուղեկցող ՀՀ դեսպանին դիմավորեցին ջերմ ծափողջույններով:
Ցեղասպանության հուշահամալիրի նախագահ Հարութ Պողոսյանը բարձրաստիճան  հյուրերին  պատմեց համայնքում կատարված աշխատանքների մասին և ներկայացրեց հետագա գործունեությանը վերաբերող ծրագրեր:Այնուհետև ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,որից հետո խոսքը փոխանցվեց Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի  տնօրեն  Մանուկ Մկրտչյանին, ով ողջույնի խոսք հղեց ՀՀ սփյուռքի նախարարին և համառոտ նրան ներկայացրեց դպրոցի աշխատանքային ուղեցույցը: Դպրոցի տնօրենը ելույթի վերջում նախարարին նվիրեց արդեն 2 տարի լույս տեսնող դպրոցի «Զանգակ»  թերթի համարների ժողովածուն ,որից հետո երեխաները ներկայացրեցին թարգմանչաց տոնին նվիրված հանդեսից մի հատված:Այնուհետև ելույթներ ունեցան «Զարթոնք»  պարային խումբը և Եկեղեցու դպրաց դասը:
Նախարարին ողջույնի խոսքը ասացին  ՀՅԴ կուսակցության ,ինչպես նաև ՀՄԸՄ և ՀԲԸՄ ներկայացուցուչները:
Ելույթներից և ողջույնի խոսքերից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ և նվերներ հանձնեց դպրոցին և համայնքային կառույցներին:
Մեդալներով և շնորհակալագրով պարգևատրվեցին դպրոցի մի քանի ուսուցիչներ, Եկեղեցու վարչությունը ՀԲԸՄ-ը,ՀՄԸՄ-ը,«Երևան»  միությունը:
Այնուհետև տեղի ունեցավ առանձնազրույց համայնքների ղեկավարների,ՀՀ դեսպանի և  հյուպատոսների  ներկայությամբ:Նախարարին հղվեցին   տարբեր բնույթի հարցեր և ստացան գոհացուցիչ պատասխաններ:
Հանդիպումն անցավ ջերմ ու սրտաբուխ մթնոլորտում:
Տպավորիչ էր նաև հոկտեմբերի 17-ին  Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կազմակերպած միջոցառումը: Այս անգամ  Հաագա էին եկել  նիդերլանդահայ տարբեր կազմակերպությունների ու  կառույցների  ներկայացուցիչներ  երկրի տարբեր մասերից: Նախարար Հրանուշ Հակոբյանը  համայնքի ակտիվին ներկայացրեց նախարարության անցած 7 տարիների ձեռքբերումները, մանրամասն անրադարձավ նախարարության բոլոր նախագծերին ու ծրագրերին,  Հայաստան-Սփյուռք գործակցության ու զարգացման կապերին:  Նախարարն ըստ արժանվույն գնահատեց  Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Նիդերլանդներում կազմակերպված միցոցառումները,  հայկական դպրոցների, հանրակրթական և  մեկօրյա դպրոցների արդյունավետ գործունեությունը, մյուս կազմակերպությունների ու կառույցների  հայանպաստ գործունեությունը: Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը  նշանակալի ծառայություններ մատուցելու  համար   ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացողների թվում են մանկավարժներ Սվետա Աբրահամյանը,Նարինե Մելքոնյանը , Մարտուն Էլբակյանը: Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային  ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ:
Ծավալված ջերմ, անկաշկանդ ու անմիջական զրույցին հետևեցին  հարցերն ու պատասխանները:
Վերջում հանդիպման մասնակիցները ի հիշատակ  լուսանկարվեցին:
Աշխատանքային այցի վերջին օրը' հոկտեմբերի 18-ին Հրանուշ  Հակոբյանը  կայցելի Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցի, որի  300-ամյակին նվիրված տոնակատարությունները շարունակվելու են մինչև այս տարվա վերջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հաղթության նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով կատարվելու է Ջրօրհնեքի արարողություն Արևմտյան եվրոպայի հայրապետական պատվիրակի փոխանորդ, Նիդերլանդներում Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի մասնակցությամբ: Նախարարը  հանդիպում կունենա Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաներին:
Մանուկ Մկրտչյան
Աշոտ Կնյազյան
Նիդերլանդական օրագրի թղթ.


Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի սաներին:
Ավելի մանրամասը կարդալու և լուսանկարների համար այցելեք մեր ֆեյսբուքյան (1), ( 2 ),(3)էջ:




Սփյուռքի նախարարի Նիդերլանդական այցի այլ մանրամասներ
Նիդերլանդներ կատարած իր այցի առաջին օրը ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը հանդիպեց հայաշատ Ալմելոյի քաղաքապետ Յոն Հերմանս-Ֆլադբելդի հետ: ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ արտահայտվեց հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի մասին: Իր հերթին քաղաքապետ Հերմանս-Ֆլադբելդը բարձր գնահատեց հայության մասնակցությունը Ալմելոյի հասարակական կյանքին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Ալմելոյի հայությանը հուզող խնդիրների շուրջ:
.
.

Հոկտեմբերի 17-ին Ամստերդամում տեղի ունեցավ Հայ առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա գտնվեցին նախարար Հակոբյանը, դեսպան Աղաջանյանը, հայկական, հոլանդական, ռուսական և ասորի եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը և հանդես եկավ ողջույնի խոսքով: Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի շնորհավորական նամակը, պարոնայք Ռենե Բեկյուսը և Օսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը ներկայացրեցին «Սուրբ Հոգի» եկեղեցու հիմնադրման և Ամստերդամի հայկական համայնքի ստեղծման ու զարգացման պատմությունները: