?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ադրբեջանի դեսպանը չկարողացավ խոչնդոտել առաջիկա շաբաթ օրը
Ամստերդամի համալսարանում Արցախին վերաբերող սեմինարը

_________________.
Նիդերլանդների խորհրդարանի սոցիալիստական (SP) կուսակցության խմբակցության պատգամավոր  Հարի Վան Բոմելը վրդովված է  Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի գործողություններից: Վերջինս այս երկրի խորհրդարանին բողոքի նամակ է հղել, հոլանդացի խորհրդարանականի Արցախում մի սեմինարի մասնակցության առթիվ: Խորհրդարանականը դեռ այս տարվա սկզբներին էր եղել տարածաշրջանում և առաջիկա շաբաթ օրը' Ամստերդամի համալսարանում պետք է հանդես գար իր ուղևորության տպավորություններով:
Ադրբեջանցի դեսպանին նյարդայնացրել է խորհրդարանի անդամի Արցախում սեմինարի նիստերի մասնակցությունը, նա պատճառաբանել է, որ Արցախի անկախությունը ճանաչված  չէ:
Հարի Վան Բոմելը  դեսպանի նամակը որակել է «պարզ ու քաղաքական ահաբեկություն», ավելացնելով որ դրանով չէ, որ որոշվում է' ինքն աջակցում է, թե ոչ ,կամ կողմ է, թե դեմ, անկախությանը :
Հարի Վան Բոմելը  պահանջում է, որ խորհրդարանի պալատը տա այս ամենի պաշտոնական պատասխանը.«Մենք չենք կարող նման հարցերը աչքաթող անենլ: Այն պետք է ներառել որոշակի նորմերի մեջ: Նիդերլանդների խորհրդարանի անդամը կարող է և պետք է ամեն բանի մասին ազատ արտահայտվել»:
Այսքանով սկանդալային այս պատմությունը չի ավարտվել: Ադրբեջանը դեմ է նաև Ամստերդամի համալսարանում   Հարի Վան Բոմելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կոնֆլիկտային հարցերի կարգավորման թեմայով հանրային քննարկումներին: Խորհրդարանին ու կառավարությանը Ադրբեջանի դեսպանատան ուղարկած նամակում այդ առթիվ ափսոսանք է հայտնվում:

. ..

Դեսպանատունը սպասում է, որ իշխանությունները գոնե կերաշխավորեն, որ Վան Բոմելը չճանաչված երկրին վերաբերող սեմինարին հանդես գա միջազգային նորմերին և իրավունքներին համապատասխան: Երբ փորձել են կոնկրետ ճշգրտել այդ  «իրավունքի» սահմանները, դեսպանատան աշխատակիցն ուղղակի բան չի կարողացել ասել ու լռել է:  Փոխարենն արդարացել է, որ բողոքի նամակ ուղարկելով խորհրդարանին, իրենց նպատակը Վան Բոմելին լռեցնելը չէ: Դեսպանատան աշխատակցի կարծիքով Լեռնային Ղարաբաղի անջատողականները նման սեմինարներն օգտագործում են միջազգային ճանաչում ձեռք բերելու համար և հույս է հայտնել, որ Նիդերլանդները չեն ներքաշվի այդ քարոզչության մեջ ու ապագայում նման սեմինարներ չեն կազմակերպի:
Չափից դուրս այս հանդգնությունը ակնհայտորեն դուր չի եկել խորհրդարանի պատգամավորների մեծամասնությանը, ովքեր Ադրբեջանի դեսպանության քայլի համար բացատրություն են պահանջել երկրի կառավարությունից: Դեմոկրատական (D66) կուսակցությունից  պատգամավոր Շյուրդ Վիմեր Շուրդսման արդեն ուներ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Լիլյան Պլումենի գրավոր հետևյալ նամակը.«Մենք այս հարցը դնելու ենք Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում:Մենք ապրում ենք ազատ երկրում և պարոն Վան Բոմելը ունի ազատ խոսքի բոլոր իրավունքները»:
Իր անձնական վեբ կայքում Հարի Վան Բոմելը արդեն հստակեցրել է , որ առաջիկա շաբաթ անվերապահորեն մասնակցելու է Ամստերդամի համալսարանում տեղի ունենալիք սեմինարին:
Խորհրդարանականներն իրենց հերթին արդեն հայտարարել են, որ միասնական կերպով արտահայտելու են իրենց դժգոհությունը Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան կոպիտ միջամտության դեմ:
Ըստ նիդերլանդական մամուլի'
HAY Azian
«Նիդերլանդական Օրագիր»