?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Աբովյան» մշակութային միությունը այս Կիրակի, նոյեմբերի 8-ին , ժամը 15.15-ին կազմակերպում է  Խմբային այցելություն Վասենար քաղաքի «Պատրիս վան Դորստ» պատկերասրահում  կազմակերպած «Դեսպանությունների արվեստի» ցուցահանդեսին: Հասցեն`         Landgoed de Wittenburg 3, 2244 BV Wassenaar
Ցուցահանդեսի հայ մասնակիցներ' գեղանկարիչներ Վլադիմիր Սողոմոնյանն և Փայլ Վանիկյանը հետ մասնակիցներին մանրամասը տեղեկություններ կտան ցուցահանդեսում ներկայացված իրենց աշխատանքների մասին:
Մուտքն`       Ազատ է:
Կայքէջ`         http://www.patriesvandorst.nl

Մանրամասը տեղեկությունների համար 'Abovian Armenian Cultural Association (http://www.abovian.nl)

________________________________________________________________________
Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը, ի շարս մոտ 20 դեսպանությունների, մասնակցում է այս ցուցահանդես-շարքին` ներկայացնելով հայկական արվեստը երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան պատկերասրահի տնօրեն Կարել Ռեյշը, ով շնորհակալություն հայտնեց «Դիվանագիտական ամսագրի» խմբագրությանը նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Վասենարի քաղաքապետ Յան Հեքեման, ով կարևորեց մոտ 20 դեսպանությունների կողմից ավելի քան 50 արվեստագետի գործեր ներկայացնելու և հոլանդական հասարակությանը տարբեր երկրների արվեստին հաղորդակից դարձնելու համար:

Ցուցահանդսի բացման արարողության մասնակիցներին իրենց ուղերձով դիմեցին նաև ցուցահանդես-շարքի մասնակից երկրների`Հայաստանի, Իտալիայի, Էլ-Սալվադորի, Էստոնիայի և Վենեսուելայի դեսպանները: ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում կարևորեց տարբեր ժողովուրդների մշակույթի ներկայացումն արվեստի լեզվով, որը թարգմանության կարիք չի զգում և այս ցնցումներով լի աշխարյում համախմբում է գեղեցիկի ու բարու շուրջ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Դելֆտի քաղաքապետ Բաս Ֆերկերկը, դիվանագիտական կորպուսի, հոլանդական արվեստի շրջանակների և ներկայացված երկրների հայանքների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը գործում է մեկ շաբաթ` նոյեմբերի 2-ից 8-ը:

(ՀՀ ԱԳՆ)