?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

06.11.2015

Նոյեմբերի 6-ին Նիդերլանդների Փայնեքեր քաղաքում տեղի ունեցավ «Փայնեքերը Հայաստանի համար. տասը տարի» միջոցառումը, որը նվիրված էր «Փայնեքերցիներն օգնում են Հայաստանին» կազմակերպության գործունեության տասնամյակին: Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Փայնեքերի քաղաքապետ Ֆրանսիսկա Ռավենստայնը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

(без названия)


Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ «Փայնեքերցիներն օգնում են Հայաստանին» կազմակերպության նախագահ Հենի Բոսը, ով ներկայացրեց կազմակերպության հիմնման պատմությունը և անցած ճանապարհը: Նա, մասնավորապես, շնորհակալություն հայտնեց գաղափարի հեղինակ, Հայաստանում գործող «Փոքր կամուրջ» կազմակերպության հիմնադիր Մարիա Գորիսին, ով 1995թ.-ից ի վեր բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Հենի Բոսը նշեց, որ մեկ տասնամյակի ընթացքում հնարավոր է դարձել գյուղերում նախակրթարանների ու մանկապարտեզների նորոգում իրականացնել, խմելու ջրով ապահովել հեռավոր գյուղերի բնակիչներին, բժշկական սարքավորումներ տրամադրել, աջակցություն տրամադրել գյուղատնտեսական կոոպերատիվներին և այլն:

Միջոցառման մասնակիցներին իր ուղերձով դիմեց նաև ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Նա շնորհակալություն հայտնեց փայնեքերցիներին` Հայաստանի հանդեպ շարունակական հետաքրքրության և տրամադրված օժանդակության համար, կարևորեց այն հանգամանքը, որ օժանդակությունն ուղղված է տեղում հնարավորությունների ստեղծմանն ու միջավայրի բարելավմանն, ինչը խթանում է աշխատանքն ու հմտությունների զարգացմանը: ՀՀ դեսպանը շնորհակալագրով պարգևատրեց տիկին Գորիսին` տարիների ընթացքում ցուցաբերած օժանդակության և հայ ժողովրդին նվիրվածության համար:

Տեղեկանք. «Փայնեքերցիներն օգնում են Հայաստանին» կազմակերպության անցած մեկ տասնամյակում իր գործունեության արդյունքում ավելի քան 700 հազար եվրոյի օժանդակություն է տրամադրվել Հայաստանի տարբեր շրջաններում իրականացված ծրագրերին:
(без названия)(без названия)



ԱԳՆ մամուլի ծառայություն