?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Համերգասրահի հասցեն.
Griend 6,  6221AJ Maastricht.
Համերգի տոմսերի համար դիմել
Tel. 0031 611192534 Արմեն
0623118396 Լևոն



«Սյունիք» -«Ամբերդ» միացյալ պարային համույթը բարի ճանաչում ու լավ համբավ ունի մայր հայրենիքում և բազմիցս է խումբը հաջող հյուրախաղեր ունեցել Արտասահմանում: Առաջին անգամ համույթը կհյուրընկալվի Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում' բարեգործական նպատակներով: Մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ճաշակելու բարձրարվեստ համերգի ողջ հմայքը' միևնույն ժամանակ նպաստելով տեղի  «Սբ. Կարապետ» եկեղեցու շենքը գնելուն և անվերադարձ հայ համայնքի սեփականությունը դարձնելուն:Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է հենց այդ նպատակին:
Մաստրիխտի հայկական  Եկեղեցին, որն  օծվել և կրում է Սբ. Կարապետ անունը, նախկինում նույն տեղում գործող Քրիստոսի համբարձման եկեղեցին էր, որը նվիրաբերվել է հայ համայնքին այդ եկեղեցու խորհրդի որոշմամբ եւ Ռուրմոնդի առաջնորդարանի համաձայնությամբ` ի երախտագիտություն Նիդերլանդների մեջ հայ համայնքի ունեցած ներդրումի: Սա լավագույն գնահատականն էր Մաստրիխտի «Անի» հայ համայնքի գործունեության` ատենապետ Լևոն Սարգսի գլխավորությամբ: Սրանով սակայն   եկեղեցու  ծխական  խորհուրդը չի սահմանափակվում և ակտիվ քայլեր է  ձեռնարկում  Սուրբ Կարապետ եկեղեցին լիարժեք հայ համայնքի  սեփականությունը դարձնելու համար : Սա միակ երաշխիքն է , որ  «Սբ. Կարապետ»-ը դառնա   հայ  համայնքի ակտիվ կեսագործունեության վայր:
Եվ այսպես ձեր ժամանակը ծառայեցրեք երկու լավ գործերի' դիտեք բարձրաճաշակ պարային համույթի  համերգը' և  նպաստեք «Սբ. Կարապետ» եկեղեցու շենքը անվերադարձ ձեռք բերելուն:
Բոլորին այդ օրը հաճելի երեկո ենք մաղթում:
«Նիդերլանդական Օրագիր»


Recent Posts from This Journal