?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Նիդերլաների Էյնդհովեն քաղաքում, հիպօգլիկեմիայով (թերշաքարայնություն) տառապող կնոջը հոսպիտալացնելուց հետո, (սովորաբար շտապ օգնության  մեքենային ուղեկցում են ոստիկաններ) երկու ոստիկան մնացել են հիշյալ հիվանդի տանը և ընթրիք պատրաստել նրա հինգ երեխաների համար:Երեխաներին կերակրելուց հետո, ոստիկանները նույնիսկ ամաններն են լվացել:  Քայլ , որ արժանի է միայն հարգանքի:
Հարկ ենք համարում ավելացնել այս նկարի տակ  գրված ֆեյսբուքյան օգտատերերից մեկի (հավանաբար հնդիկ) դրական արձագանքը:
- Ես լսել եմ, որ Նիդերլանդներում դրական իրադարձությունները շատ-շատ են: Բազմաթիվ մարդիկ են օգտվում հեծանիվներից ' կանխելու համար բնության աղտոտումը: Տները կառուցված են միմյանցից որոշ  հեռավորության վրա, սա ապահովվում է  անձնական տարածքն ու մաքուր օդը: Մարդիկ նիդերլանդներում պարտադիր կրթված են: Ոստիկանությունը և բանտերը հաճախ պարապում են հանցագործությւնների բացակայության պատճառով: Նրանք բանտերը վերածել են մարզասրահների և հանգստյան տների: Ինձ համար շատ ծիծաղելի է, երբ մեկնաբանություններում Նիդեռլանդները համեմատում են Հնդկաստանի հետ:
Նիդերլանդական Օրագրի համար թարգմանեց ' Կարեն Զուրաբյանը

Recent Posts from This Journal