?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Feb. 26th, 2012

=======================================================

«Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթ

=======================================================

Հոլանդիայում մեծ շուքով նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը

Հունվար 31, 2012 | 13:27
karot
Հոլանդիայի Լերդամ քաղաքում նշվել է «Կարոտ» հայկական ժողովրդական պարային համույթի 10-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են Նիդերլանդների Թագավորության եւ հարակից երկրների հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատվավոր հյուրեր Հայաստանից եւ ԱՄՆ-ից:«Կարոտ» համույթն անցած տարիների ընթացքում ձեռք է բերել Եվրոպայի տարբեր երկրներում բնակվող հայերի համակրանքն ու սերը: Հարյուրավոր համերգները «Կարոտին» դարձրել են Եվրոպայում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ խորհրդանիշ:Համույթի ղեկավար Լուսինե Բունիատովան նշել է «Կարոտ» համույթի նպատակը` որ երբեւէ չպառակտվի նոր սերնդի կապը հայկական մշակույթի հետ, եւ հայրենիքը սփյուռքի հետ կապող բարակ թելերը գնալով ավելի ամուր դառնան: «Ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ հայությունը կորցրած եւ իրենց արմատները մոռացած երիտասարդներին»,- նշել է նա:
Karot Dance Kochari