?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

DutchNews -ից Նիդերլանդական օրագրի համար թարգմանեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Անուշ Օհանյանը

Երեքշաբթի երեկոյան Գերմանիայի և Նիդերլանդների միջև ընկերական ֆուտբոլային խաղը չեղյալ համարվեց հանդիպումը սկսվելուց րոպեներ առաջ, որովհետև լուր տարածվեց, որ «ինչոր-մեկը ուզում է պայթուցիկ տեղադրել մարզադաշտում». Հանովերի ոստիկանապետ Ոլկեռ Կլուվը  հանրային հեռուստատեսության թղթակցին ասաց, որ առկա էր «կոնկրետ վտանգ ողջ Հանովերի համար» և «վտանգի նշանները պետք էր լուրջ ընդունել»։
«Այդիսկ պատճառով, երկրպագուներին տեղահանեցին՝ խնդրելով լքել տարածքը' չկուտակվելու համար», - ասել է Կլուվը։
Հաղորդումները, որ կասկածելի փաթեթը գտել են, կեղծ դուրս եկան։
Անվտանգության աշխատողներն աչալուրջ հսկում էին մարզադաշտը, հայտնել է  ANP-ն  նորությունների գործակալության նիդերլանդական  բյուրոն: Բոլոր երկրպագուների պայուսակները ստուգվել էին, իսկ ոստիկանական հոտառու շները հսկում էին տարածքը։  
Խաղը պետք է սկսվեր ժամը քսանն անց քառասունհինգին։ Շուրջ  երկու հարյուր «նարնջագույն» ֆուտբոլասերներ էին ժամանել Հանովեր' խաղը դիտելու  համար,- հաղորդում է նիդերլանդական հանրային հեռուստատեսության Nos ծրագրի հաղորդավարը ։ Ավտոբուսները, որով նրանք ժամանել էին,  տեղ հասնելուն պես ոստիկանությունը կանգնեցրել էր։
Հոլանդիայի սպորտի նախարար Էդիտ Սխիպերսը  և պաշտպանության նախարար Ջենի Հենիսը նույնպես պետք է ներկա լինեին խաղին, բայց նրանց տարել են հետ'   ուղիղ  օդանավակայան, հաղորդել է Nos-ը։
Բելգիայի և Իսպանիայի ընկերական խաղը Փարիզի տեռորիստական դեպքերի պատճառով նույնպես չեղյալ է համարվել: