?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Իշխան Թովմասյանը ապրում է Ֆրանսիայում: Քոլեջի ավարտական դասարանը փայլուն ավարտելուց հետո, նրան ուսումնառության են հրավիրել Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտ(Sciences Po) : Քննական բոլոր տեստերը հաջողությամբ հանձնելուց հետո Իշխանը դարձել է ֆրանսիայում ամենապահանջարկ ունեցող բարձրագույն հաստատություններից մեկի ուսանողը, որտեղ պատրաստում են քաղաքական և դիվանագիտական ոլորտի բարձրակարգ մասնագետներ: Այս ԲՈՒՀ-ն ունի գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ և շատ երկրների ուսանողների երազանքն է սովորել այստեղ:

Հարկ է նշել, որ Sciences Po-ում հիմնական ուշադրությունը շեշտվում է ոչ միայն քաղաքական և տնտեսական գիտություններին , նաև կրթական ոլորտի օրենքների ուսումնասիրմանը, ֆինանսական, բիզնեսի, հաղորդակցության, քաղաքաշինական քաղաքականության, կառավարման եւ Լրագրության հմտություններին:
Շնորհալի հայ երիտասարդը ուսման մեջ արդեն գրանցել է որոշակի առաջադիմություն, իր տեսական փորձառնությունն է անցկացրել Ֆրանսիայի հայկական դեսպանատանը, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդարանի աշխատանքներին, գիտաժողովներին: Նրա մասին շատ են գրել տեղական թերթերում, ցուցադրել հեռուստատեսությամբ:

Իշխանի մասին Նիդերլանդական օրագիրը դեռ երկու տարի առաջ  անրադարձել է:
Շնորհալի հայ պատանին այժմ հաջողությամբ ուսումը շարունակում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առնթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների (МГИМО)ինստիտուտում: Ֆրանսիայի հայտնի դեպքերի հետ կապված նա հայտնվել է ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում : «ТВ Центр» (կենտրոն) հեռուստաընկերության «հատուկ թողարկում» ինֆորմացիոն հաղորդման «Եվրոպայի գնդակահարումը» վերնագրով ռեպորտաժում ցուցադրվել է, թե ինչպես է ֆրանսիացի մեր հայրենակիցը իմացել դեպքերի մասին ու արձագանքել դրանց, ցուցադրել են ինչպես է նա ծաղիկներ գնում և հարգում զոհվածների հիշատակը:
Ֆրանսիահայ ուսանողը սարսափելի է համարում փաստը. երբ ֆրամսիայի քաղաքացին սպանում է իր համաերկրացուն , նա գտնում է, որ իսլամիստ ծայրահեղականերին ապագա չի սպասվում:


Նրա մասին մեր օրագրի 2013թ "Ապագա քաղաքագետն ու դիվանագետը" վերնագրով հոդվածն այստեղ.