?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Ռուսները գոնե հիմա հասկացա՞ն, թե ով է թուրքը:
Եթե հասկացել են, ուրեմն ժամանակն է, որ Հայաստանը դիմի Ռուսաստանին, որպեսզի վերջինս վերանայի Հայաստանի Հանրապետության փոխարեն բոլշևիկյան կառավարության ներկայացուցիչների կողմից արված ստորագրությունները:
1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքեցին պայմանագիր, ըստ որի Նախիջևանը հանձնվում էր Խորհրդային Ադրբեջանին: Սա Միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի պայմանագիր էր։ Երկու երկրներ իրենց իսկ կողմից ինքնիշխան ճանաչված մի երրորդ պետության տարածք հանձնել են մի չորրորդ պետության՝ առանց նրանց մասնակցության և նույնիսկ կարծիքը հարցնելու։
Ռուսաստանը պիտի ուղղի իր կատարած սխալները:
Նույն թվականի (1921) հոկտեմբերի 13-ին ստորագրված Ղարսի և դրան հաջորդած Մոսկվայի պայմանագրերը: Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Արարատ լեռն ու նրան հարող շրջանները:
Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են հենց Ռուսաստանի կողմից:
Դա այն դեպքում, երբ նախորդող տարիներին, ինչպես պապս էր պատմում, որպես ցարական ռուսաստանի զինվոր, ինչպես են խորացել Ռուսաստանին պարտված Թուրքիայի տարածքի խորքերը , մինչև եղել է Ռուսաստանը հեղաշրջած բոլշևիկյան ղեկավարության ետ նահանջի հրամանը:
Հենց բոլշևիկյան Ռուսաստանը, որի այսօրվա իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է, խափանեց իրագործել Սևրի պայմանագիրը, որի համաձայն Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն»: Սահմաններն անցնելու էին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների տարածքով, ինչպես նաև պետք է ընդունեին Հայաստանի Սև ծով ելք ունենալը :
Նույն Ռուսաստանն այն ժամանակ, անտեսելով Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը , մոռացավ, որ Քեմալ Աթաթուրքը նաև իրենց է խաբել : ՈՒ մազից էր կախված, որ Ռուսաստանը իրեն դաշնակից ու բարեկամ համարած Թուրքիայի հետ կնքեր լայնածավալ, երկարաժամկետ տնտեսական ու ռազմական նշանակության պայմանագրեր: ՈՒ Աստված մի արասցե, դրա գինը, որքա՞ն կարժենար մեր մի հողակտոր հայրենիքի համար: Այսօր Թուրքիան ցույց տվեց իրական գայլային դեմքը, որի կապակցությամբ կարող ենք ցավակցություն հայտնել ռուսներին' մարդկային զոհերի համար:
Դա անշրջելի իրողություն է:
Ռուսները գոնե հիմա հասկացա՞ն, թե ով է թուրքը: Եթե այո, ուրեմն եկել է սխալներն ուղղելու ժամանակը:
Հուսա՞նք, հավատանք, թե՞ նորից գալու է սիրախաղերի ժամանակները:
Մի կողմից ասում են պատմությունը կրկնվելու հատկություն ունի...Սակայն մյուս կողմից էլ իրատեսության անտեսումը հենց ինքը' պատմություն կոչվածը չի ների:
Այնուամենայնիվ հետևենք իրադարձությունների զարգացմանը...

Hay Azian

Հ.Գ-Արդեն ակնհայտ է, որ Ռուսասանը վերանայում է հարաբերությունները Թուրքիայի հետ: ՈՒշադրության կենտրոն է մղվել նույնիսկ Հայոց Ցեղասպանության հարցը. «Մենք հաստատել ենք Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատասխանատվության մասին օրինագիծը», — գրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Twitter-ի իր միկրոբլոգում։
Թուրքիայի հետ սառեցվում են բոլոր միջպետական հարաբերությունները: Ի դեպ միջադեպի կապակցությամբ  Թուրքիան չի էլ պատրաստվում Ներողություն խնդրել: Ռուսաստանն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը' առևտուրը զարգացնել Իրանի հետ: ՈՒստի մեծ պետք է լինի Հայաստանի' որպես տրանզիտ երկրի դերը, Ռուսաստան-Իրան կապերի համար, նաև Միջին Արևելքի հետ հաղորդակցության հեռանկարով: Այս համատեքստում պետք է բարելավվել Իրանի հետ Հայաստանի սահմանը: