?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հարգելի հայրենակիցներ, «ԿԻԼԻԿԻԱ» մշակութային միության անդամներ
Մեծ ուրախութեամբ իմացանք, որ դեկտեմբեր 6-ին, Նիդերլանդների մեջ ստեղծվել է  նոր մշակութային միություն  «ԿԻԼԻԿԻԱ» գեղեցիկ անվամբ:
«ԿԻԼԻԿԻԱ»-ի նպատակներն ու ծրագրային դրույքներն ավելի քան հստակ են' հայապահպանության նոր միջավայրի ստեղծումը, այն ուղղված է ապագա սերնդին հայեցի  դաստիարակության ու մշակութային արժեքների ուղղորդմանը:
Շնորհավորում ենք միության բոլոր անդամներին, բարի երթ ենք մաղթում Կիլիկիային:
Նիդերլանդական օրագիրը  պատրաստ է համագործակցել, լուսաբանել ձեր լավագույն գործերը:
«Նիդերլանդական օրագիր»

Ki_likia.JPG

Հարգելի հայրենակիցներ,
Մեծ ուրախութեամբ կը յայտարարենք, թէ դեկտեմբեր 6-ի ժամը 13։00-ին տեղի պիտի ունենայ «ԿԻԼԻԿԻԱ» մշակութային կեդրոնի մեկնարկը։
Մեկնարկի ժամանակ պիտի ներկայացուի «ԿԻԼԻԿԻԱ»-ի հիմնական նպատակը՝ որն է հայութիւնը ի մի բերել որպէսզի իրար մէջ եղած կապերը ամրապնդուին։ Այստեղ իւրաքանչիւրը հնարաւորութիւն կ՛ունենայ մասնակցելու մշակութային եւ կրթական տարբեր ձեռնարկներու։ Առաւել եւս ուշադրութիւն կը տրուի հայկական տօնակատարութիւններուն:
Միաժամանակ պահպանելով մեր հայ քրիստոնիայ ինքնութիւնը կը փորձենք աջակից դառնալ հայերու ներգրաւման եւ օգնել անոնց լիարժէք քաղաքացիներ դառնալ Հոլանտական հասարակութեան մէջ:
Ամսու 6-ի մեկնարկի ժամանակ ներկաներուն հնարաւորութիւն պիտի տրուի անկաշկանդ մթնոլորտի մը մէջ ծանօթանալ իրար:
Պաշտօնական բացման արարաղութիւնը, որը տեղի պիտի ունենայ շուտով, կը տեղեկացնենք ձեզ յատուկ հրավերքով։
«ԿԻԼԻԿԻԱ»-ի նպատակները իրականացնելու համար պատրաստ ենք ձեզ հետ համագործակցելու:
Յարգանքներնով՝
Հիմնադիր՝
Զարեհ Յովհաննէս