?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նոյեմբերի 28-ին Ալմելոյի Սխիլֆորստ մարզադահլիճում տեղի ունեցավ Ալմելոյի ՀՄԸՄ 19-րդ սկաուտական մարզահանդեսը, որն այս տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մարզահանդերին ներկա էին հոգևոր հովիվներ, ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեի, Ս.Գրիգոր լուսավորիչ եկեղեցու, Հայ դատի հանձնախմբի, ՀԲԸՄ և այլ միությունների ներկայացուցիչներ: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին»տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:

Մազահանդեսին իրենց մասնակցությունը բերեցին ՀՄԸՄ Ալմելոյի, Առնհեմի, Ալեքմաարի, Գերմանիայի Մյունխեն քաղաքի ներկայացուցիչներ և մարզական խմբեր, ինչպես նաև Ալմելոյի «Երևան» համայնքը և Դորդրեխտի «Անի» միությունը:

Օրակարգը սկսվեց դրոշի բարձրացման արարողությունով, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ Սարգիս Տեր Ղազարյանը: Ողջույնի խոսք ասաց և իր օրհնությունը փոխանցեց նաև Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը: Այնուհետև միասնաբար Հայր մեր աղոթքից հետո՝ հայտարարվեց մարզախաղերի բացումը:

Սկաուտական խմբերը համախմբված, շքեղ տողանցքով հավաքվեցին մարզադաշտի կենտրոնում, ուր սկսվեց խոստումի և երդման արարողությունները: Այնուհետև տեղի ունեցավ աստիճանավորների պաշտոնների բաշխումը:

Պաշտոնների բաշխումից հետո սկսվեցին սկաուտական խաղերը տարբեր մարզաձևերից (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ):

Գավաթների և մեդալների հանձնումը տեղի ունեցավ Ս.Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում:

Միջոցառումներն ավարտվեցին գեղեցիկ հիշողություններով և տպավորություններով, հույս ունենալով՝ համախմբված հանդիպելու հաջորդ մարզահանդեսին:

DSC_7019DSC_7076 DSC_7019DSC_7076 DSC_6737 a (1)DSC_6737DSC_6949DSC_6982DSC_7019DSC_7076 DSC_8103