?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ki_lig.JPG..kil_tyu.JPG
.

kilik.JPGkil_tyung.JPG


Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում  սկիզբ դրվեց նորաբաց հայկական  «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը: Մեկնարկին ներկա էին Նիդերլանդների տարբեր վայրերից եկած հայ  համայնքի  150-ից ավելի  ներկայացուցիչներ, որոնց թվում Մաաստրիխտի  Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Պրն․Լեւոն Սարգիսը, Դորդրեխտի ծխական խորհրդի ատենապետ Պրն․ Հակոբ Փանոսյանը և այլք:
Օրակարգը սկսվեց ՀՀ Ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով ելույթ ունեցավ «Կիլիկիա» մշակութային միության հիմնադիր, ատենապետ դոկտոր Զարեհ Հովհաննեսյանը, ով խոսեց կենտրոնի ապագա անելիքների մասին: Բանախոսի բնորոշմամբ' Կիլիկիայի հիմնական նպատակը, հայության ջանքերը ի մի բերելն է, միմյանց հետ կապերի ու շփումների  ամրապնդումը։  Յուրաքանչյուր հայ պետք է իրեն լիարժեք կարողանա դրսևորել  կազմակերպության  ներսում , հանդես  բերի իր պոտենցիալ հնարավորություններն ու կարողությունները  մշակութային, կրթական ու այլևայլ տարբեր ձեռնարկներում։
Կիլիկիայի ձեռնադրումն իր մեջ ամփոփելու է հայկական ավանդական ծեսերն ու տոնակատարությունները'  պահպանելով և հավատարիմ մնալով  հայ քրիստոնիական ինքնությանը , միառժամանակ փորձելով աջակից ու ներգրաված լինել տեղի հասարակական, քաղաքական կյանքին, դառնալ Նիդերլանդների լիարժեք քաղաքացիները:
Այլևս «Կիլիկիա»-ի մեկնարկը տրված է, Նիդերլանդներում սկիզբ դրվեց ևս մեկ հայ կառույցի, որը որդեգրել է հայապահպանության նվիրական խնդիրները:
Բացման արարողության մշակութային բաժնում գեղեցիկ ելույթներ ունեցան դաշնակահար Մեղրիկ Կարապետյանը, ասմունքողներ Հովսեփ եւ Շաղիկ Ասատուրյանները, Սեւակ Հովհաննեսյանը (դաշնամուր) եւ այլոք։
Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց ճաշկերույթը: ՈՒրախ սեղանի շուրջ  ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, շփվել իրենց տպավորություններով, ապագայի համար կազմել տպավորիչ ծրագրեր:
«Կիլիկիա» հայ մշակութային կենտրոնն ունի  նույնանուն կայքը, որտեղ զետեղված են անհրաժեշտ տեղեկություններ: Ցանկացողները կարող են կապ հաստատել այցելելով  http://www.kilikia.nl/ կայքին:
«Նիդերլանդական օրագիր»




kil_iki.JPGki_lyu.JPG
ki_lig.JPGKi_likia.JPG