?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՄԱՀԱՑԵԼ է ՄՈՎՍԵՍ ՊԱՊԸ

Մահացել է Մովսես պապը, այն մարդը ումից թուրք լրագրողը
ներողություն է խնդրել իր նախնիների կատարած ոճիրի համար


sinan.JPG
Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմի
դերակատարներից մեկը' Սինան Ջանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մահացել է Մովսես պապը, այն մարդը ումից թուրք լրագրողը ներողություն է խնդրել իր նախնիների կատարած ոճիրի համար:
Ոսկե ծիրան կինոփառատոնի օրերին Նիդերլանդական օրագրին տված հարցազրույցում թուրք դերակատարը բարձր էր գնահատել Մովսես պապի քայլը.
«Այո՛: Մովսես պապը 5 տարեկան է եղել, երբ ապրել է ցեղասպանությունը՝ աչքի առաջ տեսնելով ընտանիքի անդամների, հարազատների սպանությունը, և եթե ինքը կարողացել է ներել, ուրեմն յուրաքանչյուր հայ կարող է ներել: Մենք պետք է ընդունեք այն, ի՞նչ կատարվել է և ներողություն խնդրենք, իսկ հայերը պետք է կարողանան ներել, և պետք է ամեն ինչ անենք, որ պատմությունը չկրկնվի: Այդ ուղղությամբ միասին  պետք է շատ բան  անենք»:
Մովսես պապը մեծ դժվարությամբ, ՈՉ ասելով թուրքերի քայլին ներել էր իրենից ներում հայեցող մեկին, ով աղերս չուներ 1915 թվականի դեպքերի կազմակերպանն ու իրականացմանը:
Սինան Ջանը ափսոսանքով գրում է, որ չկարողացավ իրականացնել իր խոստումը' այն է, որ Մովսես պապին չհասցրեց տանել իր հայրական ծննդավայր...
Փաստավավերագրական ֆիլմի այն հատվածը, որտեղ թուրք լրագրողը ներում է հայեցում Մովսես Պապից:
Ողորմի քեզ, Մովսես պապ, թող քո երազանքներին իրականություն հաղորդի Աստված:
Հողը թեթև ծածկոց լինի աշխարհի այսօրվա անարդարություններից...
Սինան Ջանի ՖՍ գրառումը
Sinan Can .
De belichaming van de ultieme verzoening in Bloedbroeders is niet meer, de 105-jarige Papi Movses is overleden in zijn dorp in Armenië.
Ik ken maar weinig mensen die de beproevingen van pijn en geweld hebben overleefd – een zeldzaamheid — zonder hun tederheid te verliezen.
Rust zacht oude man en vergeef mij dat het mij niet is gelukt om je laatste wens in vervulling te laten gaan. Je wilde nog een laatste keer terug naar je geboortestreek, Musa Dag(Hatay).