?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

aismail.JPG
Այդ մասին մամլո հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON): Ինչպես փոխանցվել է Նիդերլանդական օրագրին' դատական հայցը ներկայացրել է Հոլանդահայ ֆեդերացիան (FAON):
Եվս մի քանի քրդական և թուրքական կազմակերպություններ ու անհատներ առանձին  դատական հայցեր են ներկայացրել Ռոտերդամի Իսլամական համալսարանի (IUR) ռեկտոր Ահմեդ Աքգյունդյուզի դեմ , ով պրոֆեսորին ոչ հարիր
վիրավորական և զրպարտչական արտահայտություններ է թույլ տվել:

Նրա դեմ մեղադրանքները վերաբերում են խտրականության, ատելության հրահրման, հանրային զրպարտության և ցեղասպանության ժխտման պարագաներին։ Հոլանդահայ ֆեդերացիան (FAON) դիմել է այս նախաձեռնությանը ի պատասխան Հոլանդիայի կրթության նախարար տիկին Բյուսեմակերի կոչին, ով չնայած դատապարտում է Ահմեդ Աքգյունդյուզի վարքագիծը և նրա հայտարարությունները, սակայն առայժմ ի վիճակի չէ փակել նրա ղեկավարած հաստատությունը։ Մի քանի քրդական և թուրքական կազմակերպություններ ու անհատներ ևս դատական հայց են ներկայացրել ռեկտորի դեմ, որոնք նույնպես վիրավորված են ռեկտորի զրպարտչական արտահայտություններից:
Հոլանդահայ ֆեդերացիայի հայցն ուղղված է առաջին հերթին Աքգյունդյուզի այն արտահայտությունների դեմ, որտեղ նա հանդես է եկել խտրական և ատելություն սերմանող հայտարարություններով հայերի և այլ փոքրամասնությունների հանդեպ: Օրինակ Թուրքիայի վերջին ընտրությունների ժամանակ, նա կոչ է արել հոլանդաբնակ թուրք ընտրողներին չքվեարկել հայերի, քրդերի և համասեռամոլների օգտին։ Երկրորդ հերթին` Հոլանդահայ ֆեդերացիայի հայցն ուղղված է այս անձի շարունակական հայտարարությունների և հրապարակումների հոսքի դեմ, որտեղ նա կոպտորեն հերքում է Հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ խախտելով հոլանդական քրեական օրենսգրքի 137c հոդվածը։
Հոլանդահայ ֆեդերացիան համարում է, որ Ահմեդ Աքգյունդյուզի վարքագիծը չի համապատասխանում հոլանդական օրենքի դրույթներին։ Բացի այդ, Հոլանդահայ ֆեդերացիան համոզված է, որ Ահմեդ Աքգյունդյուզի պահվածքը խանգարում է Հոլանդիայի տարբեր ազգաբնակիչների միջև երկխոսության և հաշտեցման ջանքերին։ Առավել ևս ռեկտորը չարաշահում է նույնպես իր պաշտոնը կրթության ոլորտում` արտահայտելով թուրքական քաղաքական հայացքներ, որն անընդունելի է։ Այստեղ ևս հստակ երևում է «Անկարայի երկար թևը», քանի որ Ահմեդ Աքգյունդյուզի տեսակետներն ազգային և կրոնական փոքրամասնությունների մասին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ, միանգամայն համընկնում են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Թայիփ Էրդողանի հայացքների հետ: