?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Bright Future» կամավորական խումբը պատրաստվում է օգնություն առաքել հայաստանաբնակ երեխաներին
«Նիդերլանդական օրագիր»-ը խրախուսում և մեծ սիրով լուսաբանում է երիտասարդական յուրաքանչյուր լավ նախաձեռնություն: Վերջերս մի խումբ երիտասարդների անունից մեզ դիմեց մեր ակտիվ թղթակիցներից մեկը' Մարիշա Շիկը, խնդրելով ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերել իրենց կամավորական խմբին, ովքեր որոշել են բարեգործական ձեռնարկներով հանդես գալ Հայաստանում: Նրանց գործունեության մասին պատրաստվում են լուսաբանել նաև հայաստանյան լրատվամիջոցները' մասնավորապես «Իրավունք», «Զարուհի», «Երևան Նյուզ» և մի շարք այլ թերթեր:
Օրերս խումբը, որն ունի «Bright Future» («Լուսավոր Ապագա»)  անվանումը, հանդես է եկել հաղորդագրությամբ' մանրամասնելով իրենց գործունեության մասին տեղեկությունները: Սիրով ներկայացնում ենք այն.
o_gnter.JPG

«Մենք' երիտասարդ կամավորներ ենք, ովքեր Նիդերլանդներում և Հայաստանում ստեղծել են «Bright Future» («Լուսավոր Ապագա») անունը կրող բարեգործական մի խումբ: Մենք չունենք որևէ ֆինանսական հովհանավորություն. մեր բոլոր բարեգործական գաղափարները փորձում ենք իրականացնել սեփական ուժերով` բարի, սրտացավ մարդկանց օգնությամբ և աջակցությամբ:
Ավելի վաղ մենք հայտնել էինք մեր կողմից կազմակերպվող բարեգործական նախաձեռնության մասին, որը ծրագրել ենք իրականացնել 2016 թվականի փետրվար ամսին' Հայաստանում:
.
ՆՊԱՏԱԿԸ
Մենք պատրաստվում ենք աջակցություն ցուցաբերել բազմաթիվ Հայաստանաբնակ ընտանիքների, ովքեր հայտնվել են ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ծայրահեղ աղքատության մեջ:
Նախաձեռնության արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները. 2-3 շաբաթվա ընթացքում մեզ հաջողվեց հավաքել (և դեռ շարունակում ենք հավաքել) ավելի քան 160-180 կգ.-ին հասնող իրեր ու պիտույքներ: Այն նվիրաբերված է Եվրոպայում բնակվող տարբեր ազգություն ունեցող բարի մարդկանց կողմից (հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրքեր, տեխնիկա և այլն): Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նրանց, ովքեր սիրով ու հոժարակամ նվիրաբերել են այդչափ մեծ քանակությամբ իրեր: Դա իրո՛ք հրաշալի է, որ Եվրոպայում մենք ունենք այսքան բարի և սրտացավ մարդիկ:
.
ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սակայն այս ամենի արդյունքում մեզ մոտ առաջացել են ֆինանսական դժվարություններ՝ կապված առաքման հետ: Մենք աջակցություն ենք խնդրում ՝ անապահով ընտանիքների երեխաների համար հավաքված մեծ քանակությամբ հագուստը ՀԱՅԱՍՏԱՆ տեղափոխելու նպատակով: Քանի որ հագուստը նոր չէ, ըստ Հայաստանի Հանրապետության սահմանած նոր օրենքի (ինչը մեր՝ երիտասարդներիս համար շատ տարօրինակ և հիասթափեցնող է), մենք իրավունք չունենք այդ իրերը առաքել կոնտեյներով կամ փոստային փաթեթներով, հակառակ դեպքում ապրանքի վրա Հայաստանում մաքսատուրքեր  կդրվեն (անապահով ընտանիքներին հասցեագրված իրերի վրա մաքսատուրք դնելը պարզապես անընդունելի է մեզ համար)։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք հավաքված մեծ օգնությունն առաքել ինքնաթիռով: Հաստատ այդչափ մեծ քանակության և լավ որակի հագուստ գնելը Հայաստանում ավելի թանկ արժե, քան ինքնաթիռի ուղեբեռի արժեքն է, մանավանդ, երբ ավիաընկերությունը խոստացել է զեղչեր տրամադրել մեզ:
.
ՄԵՐ ԽՆԴՐԱՆՔԸ
Այժմ փորձում ենք հավաքել տեղափոխման համար անհրաժեշտ գումարը: Խնդրում ենք օգնություն' ով որքան կարող է: Մենք հավատում ենք` եթե յուրաքանչյուրս նվիրաբերի նույնիսկ չնչին գումար (հնարավորությունների սահմաններում), մեզ կհաջողվի հավաքել անհրաժեշտ գումարը (ինչպես նշվեց՝ առաքման գումարի մի մասը համաձայնել է տրամադրել առաջատար ավիաընկերություններից մեկը, ինչի համար մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը): Մեզ մնում է հավաքել մնացած գումարը` հավաքված բարեգործությունը Հայաստան տեղափոխելու և բարեգործական ակցիան իրականացնելու համար։ (Բարեգործություն ստանալու են Հայաստանաբնակ մի շարք ԻՐԱՊԵՍ անապահով ընտանիքների երեխաներ, որոնցից շատերն ունեն առողջական լուրջ խնդիրներ: Երեխաներ, ովքեր նույնիսկ կոշիկ չունեն, որ դպրոց հաճախեն։ Կարիքավորների ցուցակագրումը դեռ շարունակվում է Երևանում, անց են կացվում ստուգւումներ՝ ընտանիքների անապահով կացության փաստը ճշտելու նպատակով)։
.
ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ
Բարեկամներ, մենք պատրաստվում ենք իրականացնել այս բարեգործական գաղափարը և մենք ԿԱՌԱՔԵՆՔ բոլոր անհրաժեշտ իրերը նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը, ովքեր մրսում են սեփական տան մեջ և ովքեր անզոր են փոխել ստեղծված իրավիճակը: Մենք իսկապես օգնելու ենք այն երեխաներին, ովքեր ստիպված են իրենց ուսերի վրա տանել ստեղծված դժվարին իրավիճակի բեռը: Ո՛Չ ՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ի ԶՈՐՈՒ ՉԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ և ԽԱՆԳԱՐԵԼ ՄԵԶ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՄԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼՈՒ։
.
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Ստորև դուք կարող եք գտնել մեր հայաստանաբնակ կամավորների կողմից պատրաստված տեսանյութի հղումը, որը նկարահանվել է հերթական ցուցակագրման և ընտանիքների կենցաղային պայմանների ստուգումներ իրականացնելու ընթացքում:
Մենք հույս ունենք, որ կստանանք բավականին շատ և դրական արձագանքներ: Իսկ մեր կողմից մենք երաշխավորում ենք լիովին թափանցիկություն, ինչպես նաև՝ ակցիայի ավարտին ֆոտո-վիդեո հաշվետվության ապահովումը:
Մենք վստահ ենք՝ փոքրիկ աջակցութուն ցուցաբերելով և նման քայլեր կատարելով, կբարիացնենք մեր փոքրիկ ու մանուկների նման փխրուն Երկիր մոլորակը:

ԻՆՉՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
2) կամ հարցրեք բանկային քարտի տվյալները՝ ուղարկելով անձնական հաղերդագություն Marisha ShikPhotography ֆեյսբուքյան էջին.
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել վերոնշյալ էջի ադմինիստրատորի հետ կամ զանգահարել 0650 41 08 08 հեռախոսահամարով:
Խնդրում ենք նաև հիշյալ հաղորդագրությունը տարածել ձեր ֆեյսբուքյան էջերում : Աջակցե՛ք մեզ իրականացնել այս բարեգործական ակցիան:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ՝ «Bright Future» («Լուսավոր Ապագա»)
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲ»