?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


o_gnter.JPG


«Bright Future» կամավորական խմբի անդամները պատրաստվում են իրեր առաքել  Հայաստանի կարիքավոր երեխաներին
Նիդերլանդներում մի խումբ երիտասարդներ անձնական նախաձեռնություն են հանդես  բերել: Նրանք Հայաստանի մանուկների համար արդեն հասցրել են բավական գույք  հավաքել, որի մի մասն արդեն  այս ամսվա վերջերին պատրաստվում են առաքել Հայաստան:
«Մենք' երիտասարդ կամավորներ ենք, ովքեր Նիդերլանդներում և Հայաստանում ստեղծել են «Bright Future» («Լուսավոր Ապագա») անունը կրող խումբը»: Այս մասին հայտարարել են նրանք'  «Նիդերլանդական օրագրում»  հանդես գալով իրենց գործունեության մասին տեղեկատվությամբ:
Խմբի գործունեության մասին պատրաստվում են լուսաբանել նաև հայաստանյան լրատվամիջոցները' մասնավորապես «Իրավունք», «Զարուհի», «Երևան Նյուզ», «Հենակետ.am», «Լուրեր,com» և էլի մի շարք թերթեր:
Խմբի նպատակը' թե Հայաստանում , և թե Նիդերլանդներում մեկն է.աջակցություն ցուցաբերել բազմաթիվ Հայաստանաբնակ ընտանիքների, ովքեր հայտնվել են աղքատության շեմին:
Նախաձեռնության արդյունքները գերազանցել են սպասելիքները: 2-3 շաբաթվա ընթացքում  հաջողվել է հավաքել (և դեռ շարունակվում է հավաքել) ավելի քան 160-180 կգ.-ին հասնող իրեր ու պիտույքներ: Այն նվիրաբերված է Եվրոպայում բնակվող տարբեր ազգություն ունեցող բարի մարդկանց կողմից (հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրքեր, տեխնիկա և այլն):
Խնդիրներն էլ շատ են: Դժվարություններ են առաջացել' կապված առաքման հետ:Խումբը աջակցություն է խնդրում' բոլոր նրանցից , ովքեր կարող են դյուզն ինչ օգնություն ցուցաբերել:
Առաջատար ավիաընկերություններից մեկը խոստացել է բեռներն առաքել զեղչով:
Օգնության առաջին խմբաքանակը ինքնաթիռով Հայաստան կհասնի տարվա առաջին ամսվա վերջերին:
Խումբը հաստատակամ է, որ իրենց հավաքած օգնությունը հաստատ ծառայելու է իր նպատակին: Ինչպես իրենք են գրում.«Մենք վստահ ենք՝ փոքրիկ աջակցութուն ցուցաբերելով և նման քայլեր կատարելով, կբարիացնենք մեր փոքրիկ ու մանուկների նման փխրուն Երկիր մոլորակը»: