?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

13.01.2016

Հունվարի 11-13-ը Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:

Փառատոնի բացման արարողությունն իրականացրեցին փառատոնի գլխավոր տնօրեն Յան-Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Իր հանդիսավոր խոսքում ՀՀ դեսպանը ողջունեց հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես` մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:

Փառատոնի շրջանակներում հայաստանցի գինեգործները հնարավորություն ունեցան նաև համտես-ցուցադրության միջոցով ներկայացնելու իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:

Փառատոնն ամեն տարի ունենում է ավելի քանի տասը հազար այցելու` ներկրողների, մասնագետ խոհարարների, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների շրջանակներից: