?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ԱՆՑՈՒԴԱՐՁ

.


Հրաչյա Վարժապետյան. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կներկայացվի ընթացիկ տարվա աշնանը

Օգոստոս 30, 2012 | 00:37

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կներկայացվի ընթացիկ տարվա աշնանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը՝ նշելով, որ  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես եւ խոստացել էր, աջակցում է սույն նախաձեռնությանը։

Վարժապետյանի խոսքով՝ հայկական համայնքը Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հետ աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա, հաշվի առնելով նախորդ օրինագծի բացթողումները, որոնք պատճառ դարձան օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկելու։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ Սահմանադրական խորհրդի վճռին՝ Վարժապետյանը նշեց, որ որոշումը քաղաքական էր եւ ոչ մի կապ չուներ գրված օրինագծի որակի հետ, որը հավանության էր արժանացրել ինչպես երկրի արդարադատության նախարարության, այնպես էլ կառավարության կողմից։

«Այս անգամ նման մոտեցումը պետք է բացառվի։ Օրինագծի տեքստը հանգամանորեն մշակվում է՝ Սահմանադրական խորհրդի հետ կապված պատմության կրկնությունը բացառելու համար»։

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, փետրվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունել էր այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների ժխտման դեպքում նախատեսում էր 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարի ազատազրկում:

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել էին Սահմանադրական խորհրդում, որն էլ այն երկրի օրենքներին հակասող էր ճանաչել։

Ֆրանսուա Օլանդը քանիցս աջակցություն է հայտնել օրինագծին։

news.am

=======================================================================================================

Հրանուշ Հակոբյանի խորհրդականը գումարնե՞ր է շորթում



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ նախօրեին էլեկտրոնային փոստին ահազանգ է ստացվել Հոլանդիայի Թագավորությունում ապրող հայերից, որոնք հայտնում էին, որ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանն իրենցից բարեգործության պատրվակով 80-ական Եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար` նշելով, որ «այդպես իրենք առավել ապահով կզգան իրենց»:
«Չենք լռելու»-ն հեռախոսով զրուցել է ահազանգող երիտասարդների հետ, որոնք նշել են, որ նույնը կատարվել է նաև անցյալ տարի: Այս փաստը հաստատել են անցյալ տարի «Արի տուն» ծրագրին մասնակցած մի քանի երիտասարդներ:
Սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիրոսյանը կտրականապես հերքել է բարեգործության նպատակով գումար հավաքելու տեղեկատվությունը եւ նշել, որ ինքը 80 Եվրո որևէ մեկից չի վերցնում և անցաց տարի էլ չի վերցրել և առհասարակ այդ քայլը, լինելու պարագայում, համարում է անբարոյականություն:
Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը խոստացել է զանգահարել անցած տարվա «Արի տուն» ծրագրին Նիդերլանդներից մասնակցած բոլոր մասնակիցներին եւ տեղեկատվության ճշտման պարագայում Սմբատ Մարտիրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հոլանդահայ երիտասարդներին` խնդրելով տեղեկատվություն տրամադրել այս թեմայի վերաբերյալ chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ

Հոդվածներ » Խմբագրական
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
05.06.2012
Չի կարելի հանիրավի վարկաբեկել մարդուն
Հունիսի 1-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տպագրել էին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տարածած հայտարարությունը այն մասին, որ իբր Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիրոսյանը «Արի տուն» ծրագրով Հայաստան գնացող երիտասարդներից գումար (80 եվրո) է պահանջում:
Իրականությանը բացարձակ չհամապատասխանող այս հայտարարությանը արդար զայրույթով են արձագանքել ինչպես Սփյուռքի նախարարի խորհրդականը, այնպես էլ հոլանդահայ մի շարք կազմակերպություններ, «Արի տուն» ծրագրին մասնակից երիտասարդների ծնողներ: Ստորև ներկայացնում ենք այդ արձագանքների ամփոփագիրը.

Հարգելի´ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Նիդերլանդների հայ համայնքը արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվորեն մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, որոնց շարքում մեծ կարևորություն է տրվում «Արի տուն» երիտասարդական ծրագրին: Ծրագրին անցած 2 տարիների ընթացքում արդեն իսկ մասնակցել են շուրջ 100 երիտասարդներ, որոնք, հավատացնում եմ, վերադարձել են միայն մեծ հիացմունքով, գոհունակությամբ և հայրենասիրական նոր զգացմունքերով լիցքավորված:

Ինչ վերաբերում է ձեր հաղորդագրության մեջ նշված «բարեգործության պատրվակով 80-ական եվրո պահանջելուն», ապա ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նմանատիպ ոչ մի դրամահավաք տեղի չի ունեցել: Հավանաբար խոսքը այն մասին է, որ նախորդ տարի կամավոր հիմունքներով մասնակիցներին առաջարկվել է Հայաստանում Նիդերլանդների հայ համայնքի կողմից բարեգործական որևէ ձեռնարկ իրականացնելու համար հատկացնել ինչ-որ գումար (գումարի չափը ըստ մասնակիցների հայեցողության), ինչը, կրկնում եմ, որևէ պարտադիր բնույթ չի կրել: Արդյունքում հավաքված գումարով բարեգործական ձեռնարկ է իրականացվել Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսեն» մանկատան համար: Կարծում եմ՝ բարեգործությունը Ձեր չճշտված տվյալների արդյունքում հանցագործություն ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէ:

Ասեմ ավելին, Ձեր հաղորդագրոթյան մեջ հիշատակված «Հոլանդիայի Թագավորությունում ապրող հայերը», որոնք նմանատիպ մեղադրանքներ են հնչեցրել իմ հասցեին, իրականում շանտաժի են ենթարկում ինձ: Հարցը կայանում է նրանում, որ Հոլանդիայում ապաստան ստանալու համար մեր որոշ հայրենակիցներ, ցավոք, հանձնվում են տեղի իշխանություններին կեղծ փաստաթղթերով, անուններով և պատմություններով, այդ թվում և նշելով ադրբեջանական անուններ, ադրբեջանական բնակավայրեր որպես ծննդավայր և այլն: Բնականաբար այս մարդիկ խնդիրներ են ունենում այն ժամանակ, երբ ցանկանում են Հայաստան վերադառնալ` հաշվի առնելով իրենց վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը: Այսպիսով, հիշյալ կարգավիճակն ունեցող մի խումբ մարդիկ, տեղեկանալով, որ մենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացում ենք Նիդերլանդներից հայ երիտասարդների այցելությունը Հայաստան, դիմեցին ինձ` խնդրելով տրամադրել փաստաթղթեր, որոնցով նրանց երեխաների համար հնարավոր կլիներ այցելել Հայաստան: Քանզի նման փաստաթղթեր գոյություն չունեն, վերոհիշյալ անձինք բնականաբար մերժում ստացան, որից հետո էլ սպառնացին ինձ, որ հայկական լրատավամիջոցներով կտարածեն, թե իբր ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականը գումար է հավաքում համայնքից: Ահա ամբողջ ճշմարտությունը:

Հաշվի առնելով, որ «Չենք լռելուն» հենց երիտասարդական նախաձեռնություն է, վերջում միայն կցանկանայի Ձեզ հորդորել չտարածել չճշտված տվյալների հիման վրա հաղորդագրություններ, քանզի չպետք է մոռանալ, որ նախևառաջ գործ ունենք սփյուռքահայ մատաղ սերնդի հետ, որին հիասթափեցնելը և Մայր Հայրենիքի հետ կապ խարխլելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, որոնք բացասաբար կարող են անդրադառնալ Հայաստանում նաև Ձեր կողմից բարձրաձայնված անհանգստացնող երևույթների վրա:

Հ.Գ. Կցանկանայի նաև հատուկ կանգ առնել այն փաստի վրա, որ ի տարբերություն որոշ անձանց և կազմակերպությունների, մեր համայնքը մինչև այժմ չէր էլ հրապարակել կամ ինչ-որ կերպ չէր բարձրաձայնել իր կատարած համեստ բարեգործության մասին, որը հանցագործության քողի ներքո ներկայացնելը համարում եմ անընդունելի և դատապարտելի: Ավելին, հոլանդահայ համայնքից շուրջ 20 երիտասարդեր էլ այս տարի են մասնակցելու «Արի տուն» ծրագրին և իրենց կամքով այս տարի ևս որոշել են համակարգչային տեխնիկա տրամադրել Հայաստանի Տավուշի մարզի Պտղավանք գյուղի դպրոցին, ինչը լուսաբանելու համար էլ սիրով հրավիրում ենք Ձեզ:

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐՈՒՄ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՍՄԲԱՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Միացյալ Հայերը Հոլանդիայում» միություն
Stichting <>
Նիդերլանդների Թագավորության «Միացյալ Հայերը Հոլանդիայում» միության անդամների վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության «Չենք լռելու» երիտասարդական
նախաձեռնության կողմից հունիսի 1-ին լրատվամիջոցների միջոցով տարածած անհեթեթ լուրին, թե Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Սմբատ Մարտիրոսյանը «Արի տուն» ծրագրով Հայաստան գնացող երիտասարդներից գումար (80եվրո) է պահանջում, միանշանակ չի համապատասխանում իրականությանը, և նման լուրը դատապարտելի է: Մեր կազմակերպությունը Սփյուռքի Նախարարության կազմավորման առաջին օրերից սերտ համագործակցում է նրա կառույցների և առաջարկած ծրագրերի հետ ,և շատ լավ տեղյակ ենք բոլոր անցուդարձերին: Մեկ տարի առաջ մեծ ոգևորությամբ ընդունեցինք նաև Սփյուռքի նախարարության կողմից Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականի գրասենյակի ստեղծումը,որի ղեկավարումը վստահվեց Սփյուռքի նախարարի խորհրդական պարոն Սմբատ Մարտիրոսյանին:

Հոլանդիան փոքր երկիր է, հայերը շատ չեն,և որքան էլ նրանք բնակվում են միմյանցից որոշակի հեռավորության վրա,հատկապես երիտասարդները,շատ ակտիվ են համայնքային տարբեր միջոցառումներին: Ցանկացած նորություն կամ տեղեկություններ (դրական կամ բացասական) անմիջապես տարածում է գտնում ,իսկ «Արի տուն» ծրագիրը այնքան հարազատ ու ցանկալի է դարձել,որ չնայած այն պայմաններին,թե մեկ անգամ մասնակցողը հաջորդ տարի չի կարող մասնակցել,ափսոսանքով է ընդունվում,և երիտասարդները մեծ ցանկություն են հայտնում նորից այցելել հայրենիք: Մեր համայնքի երիտասարդները նույնպես մասնակցել են այդ ծրագրին և շատ զարմացած ու զայրացած են վերը նշված լուրը լսելուց և կարդալուց հետո,քանի որ նշված 80 եվրոն նրանք հավաքել են իրենց և իրենց ծնողների առաջարկությամբ բարեգործական նկատառումով, որը բոլորովին կապ չունի պարոն Մարտիրոսյանի հետ:

Մենք ափսոսում ենք մեր այն հայրենակիցների համար,ովքեր ապրելով Եվրոպայում՝ հեռացել են իրենց և ընդհանրապես համամարդկային այն արժեքներից,որն այնքան հայկական է և համամարդկային,այն է՝ հյուրընկալությունն և հյուրասիրությունը: Հարգելի´ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներ, մի՞թե դուք հյուր գնալիս որևէ նվեր չեք վերցնում,իսկ երբ դուք խմբով եք գնում, և մեծ խմբից 2-3 հոգի չեն ցանկանում միանալ նախաձեռնությանը,պետք է նվերի համար հավաքվող գումարը դիտվի շորթա՞նք, և ամբողջ լրատվամիջոցներով դրան հասարակական հնչեղությու՞ն տալ:

Հարգելի «Չենք լռելու» խմբի երիտասարդներ,մենք ՀՀ բոլոր հեռուստաալիքներով տեղյակ ենք ձեր կողմից կազմակերպվող հայրենանվեր ակցիաներին և շատ դրական կարծիքի էինք ձեր գործունեության նկատմամբ,բայց մեծ հիասթափություն ապրեցինք վերը նշված անհեթեթ արարքի համար: Մեր կազմակերպությունը միանշանակ դատապարտում է թե՛ ձեր կողմից նախապես չճշտված լուրի տարածումը և թե՛ Հոլանդիայից ուղարկած ապատեղեկատվություն ուղարկող երիտասարդների արարքը: Համոզված ենք, որ կարճ ժամանակից հետո ճշմարտությունը կպարզվի և դուք կհամոզվեք,որ ակամայից հայտնվել եք մի քանի անլուրջ և անպատասխանատու երիտասարդների ծուղակում:

04/ 06/2012թ.
«Միացյալ հայերը Հոլանդիայում» միության վարչության նախագահ
Սվետա Աբրահամյան

Արձագանքելով 2012թ. հունիսի 1-ի lragir.am-ում տեղ գտած «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությանը՝ «Հոլանդիայում
Սփյուքի նախարարի խորհրդականը գումա՞ր է պահանջում «Արի տան»-ը մասնակցելու Համար» խորագրով՝ ուզում ենք հայտնել հետևյալը՝ 2012թ. «Արի Տուն» ծրագրով մեր կազմակերպությունից Հայաստան մեկնող ոչ մի երեխայից Սմբատ Մարտիրոսյանի կողմից գումար չի պահանջվել: Ծիծաղելի է նաև այն փաստը, որ գումարը պետք է ապահովեր այդ երեխաների անվտանգությունը Հայաստանում: Մենք՝ հայերս, սփյուռքում ապրում ենք մի հավատով, որ մեր հայրենիքը ամենաանվտանգ վայրն է աշխարհում մեր երեխաների համար: Ու հուսով ենք, որ հարգելի լրագրողը հաջորդ անգամ բարի մարդկանց անունները վարկաբեկող նման նյութը հանրությանը ներկայացնելուց առաջ պետք է փաստացի տեղեկությունների տիրապետի:

Ապրելով Հոլանդիայում և բավական հաճախ շփվելով Սմբատ Մարտիրոսյանի հետ՝ համոզված ենք, որ նույնիսկ նման վարակիչ ու պատվազրկող նյութը ստվեր չի գցի
նրա բարի, մարդկային ու հայրենասեր անվան վրա:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ, ՀԵՐԹՈԽԵՆԲՈՇ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ «ԿԱՐՈՏ» ՊԱՐԻ ԽՄԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒՆԻԱԹՈՎԱ ԵՎ «ԱՐԻ ՏՈՒՆ-2011»-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Dear Angel-ի մամուլի բաժնի կողմից-Իհարկե մենք հետևում ենք մամուլում այս թեմայով ծավալված խոսակցություններին և չենք էլ ուզում հավատալ, որ այն նշյուլ ունի իրականության հետ, պարզ պատճառով, որ ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը բարեգործության պատրվակով չէր կարող որևէ մեկին ստիպել....
Միևնույն ժամանակ անբարո ենք համարում որոշ լրատվամիջոցների վիրավորանք պարունակող արտահայտչաձևերը:

======================================================

Մեր թղթակիցը, որոշեց կապվել «Հրապարակ»ի հետ' որոշ պարզաբանումներ ստանալու համար, մասնավորապես նյութի վերնագրի շուրջ: Մեր միջև տեղի ունեցած նամակագրությունը մեջբերում ենք ամբողջությամբ ' մեկնաբանությունները թողնելով մեր ընթերցողներին:

(մեր թղթակից,«Հրապարակ»-ին ներկայանում է Ashot անվամբ օգտատեր)-«Հրապարակ» թերթ, Սմբատ Մարտիրոսյանը հենց էդպես էլ պնդել է, որ գումարներ չի շորթու՞մ:(Նկատի է առնված թերթի հիշյալ նյութի վերնագրի բովանդակությունը-ծանոթ հեղ.)Ես կարդացի «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տրամադրած տեղեկությունը, այնտեղ ՇՈՐԹԵԼՈՒ մասին տեղեկության չհանդիպեցի, այլ գրված էր հետևյալը. «Սմբատ Մարտիրոսյանն իրենցից բարեգործության պատրվակով 80-ական Եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար»Չե՞ք գտնում, որ «վերցնելու» և «շորթելու» մեջ մեծ տարբերությյուն կա:Վերցրել է թե ոչ դեռ կարիքը կա պարզելու, կամ էլ եթե կամավոր մարդիկ մի բան արել են բարեգործության համար հեռու է նրան մեղադրանքներ ներկայացնելուց:Կբացատրեք ի՞նչ եք նկատի ունեցել գործածելով ՇՈՐԹԵԼ բառը:


«Հրապարակ»-ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված է ՇՈՐԹՈՒՄ հանցագործությունը: Սմբատ Մարտիրոսյանը ԵԹԵ փող հավաքել է ապա դա կարող է դիտվել եւ շորթում եւ խաբեություն եւ խարդախություն.. Դրանից հարցի էությունը չի փոխվում, սակայն… Ցավալի կլինի եթե հաստատվի որ նման բան եղել է… դա նոր հարված կլինի Հայաստան-Սփյուռք առանց այն էլ լարված հարաբերություններին


(մեր թղթակից)
Շնորհակալություն պատասխանի համար:Ըստ էության դատելով Ձեր դրած վերնագրից կարելի՞ է ենթադրել, որ Դուք արդեն իսկ Ձեզ իրավունք եք վերապահել հանդես գալ մեղադրողի դիրքերից, բա էլ ու՞ր մնաց թերթի անկողմնակալությունը: Դուք գրում եք. «Ցավալի կլինի եթե հաստատվի որ նման բան եղել է…»ՈՒրեմն պետք է,որ «նման բան» -ը հաստատվի, իսկ դուք արդեն հանգիստ խղճով վերցրել ու քրեորեն պատժելի պիտակ եք կպցրել մարդու վրա….Բա եղավ:


«Հրապարակ»
Մենք ոչ մեկին չենք պիտակավորել: Մենք խոսքի իրավունք ենք տվել թե մեղադրող «Չենք լռելու» նախաձեռնությանը, թե Սմբատ Մարտիրոսյանին: Դա է թերթի գործը: Շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար:


(մեր թղթակից)
Համաձայն եմ ,բացի առաջին նախադասությունից:Դուք գտնում եք, որ ՇՈՐԹԵԼ բառով մատնանշել եք անմեղության ու հավասարության կանխավարկածը՞:
Ընդհանրապես բացատրելով ՇՈՐԹԵԼ բառի իմաստը’ Դուք էլ չեք պատկերացնում, թե, որքան եք առաջ գնացել, հոդվածին նման վերնագիր սպրդելով, մի բան, որ չեն արել իրենք’«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հեղինակները’ այս նյութը տրամադրելով Ձեզ:
Հարգարժան նյութը հրապարակող լրագրող(չեմ ուզում ասել «Հրապարակ» , չվարկաբեկելու համար թերթի անունը)եղեք զգոն և ուշադիր որակավորումներ տալուց առաջ:
Չգիտեմ ինչպես կվերջանա այս պատմությունը’ այնուամենայնիվ դեռ չապացուցված փաստերով լրատվության հրապարակման համար արժեր պահպանել լիակատար չեզոքություն, զերծ մնալ կողմնակալ դիրքորոշումից և հանցանշաններ ենթադրող պիտակավորումներից( օրինակ ՇՈՐԹԵԼ բառը կարելի էր փոխարինել ՎԵՐՑՆԵԼ -ով, մի բան ,որ արել են ավելի խոհեմ լրատվամիջոցներ):
Ընդհանրապես անսխալ ոչինչ չի լինում, թերթն էլ կայանում է իր ընթերցողների հետ կայացած առողջ և օգտակար շփումից:

«Հրապարակ»
Եթե նկատել եք հարցական նշան է դրված: Մենք դատարան չենք… մենք խոսքի իրավունք ենք տվել երկու կողմին եւ միայն: Շնորհակալություն որ մեր ՀԱՎԱՏԱՐԻՄ ընթերցողն եք:

(մեր թղթակից)
Այ քեզ բան, ուրեմն կարելի է գրել ամենավերջին մեղադրանք պարունակող բառը’ հարցականը դնել վրան ու արդարանա՞լ:Հապա ու՞ր է Ձեր երկրորդ հոդվածի վերնագրի հարցականը:
Հենց առակս էլ այդ կապացուցանե ‘ Դուք դատարան չեք և զերծ մնացեք հեռուն տանող բառերից:Ես սա ասում եմ հօգուտ մեզ բոլորիս: