?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Թվական` Շաբաթ, 23 հունվարի 2016, ժամը 13.30-ին
Վայրը` Աբովյան միության ակումբ
Հասցեն` Weesperstraat 91 – 2515 SB Den Haag
Մուտքը` Ազատ է
Varujan Vosganian zal ook een lezing geven in de Armeense Surp Hoki (Heilige Geest) Kerk in Amsterdam, op 21 januari 2016 om 20.00 uur.
Book of Whispers

Ռումինահայ բանաստեղծ, արձակագիր, քաղաքական գործիչ և Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը ելույթ կունենա Աբովյան մշակութային միության կենտրոնում իր գրքերի և այլ հայկական այլ հարցերի մասին: Նա Նիդերլանդներում է գտնվում իր «Շշուկների մատյան» գրքի հոլանդերեն թարգմանության հրապարակման առթիվ: Հեղինակը նաև կմակագրի իր գրքի օրինակները։

«Շշուկների մատյան» գիրքը թարգմանվել է ավելի քան 10 լեզուներով: Այս գիրքը նկարագրում է հայերի կյանքը Ռումինիայում և հարակից շրջաններում` իրադարձություններով լի 20-րդ դարում։

2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Աբովյանի միությունը մասնակցել է «Համաշխարհային ընթերցում» միջոցառմանը, որի ընթացքում «Շշուկների մատյան» գրքի հոլանդացի թարգմանիչ Յան Վիլեմ Բոսը ընթերցել է այդ գրքի Հայոց ցեղասպանությանը վերաբերող գլուխները։

Գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթը «Շշուկների մատյան» գիրքը համեմատել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքի հետ։

Der Spiegel: Das mächtige “Buch des Flüsterns” ist sein erster Roman. Er selbst kommt darin nur als kleiner Junge vor, doch es ist das Buch einer Lebensleidenschaft und, wenn man so will, eine Art südosteuropäisches Gegenstück zu Gabriel García Márquez’ “Hundert Jahre Einsamkeit”.

Վարուժան Ոսկանյանը դասախոսությամբ հանդես կգա նաև Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում, ս.թ. հունվարի 21-ին, երեկոյան ժամը 20-ին:
______________________
This email message was sent to you by Abovian Armenian Cultural Association (http://www.abovian.nl) in The Hague. If you no longer wish to receive our messages please send an email to info@abovian.nl and you will be removed from the mailing list. Interested people to the Armenian issues in the Netherlands may subscribe to our mailing list by sending an email to info@abovian.nl.
© You may cite or publish the content of this email by mentioning the source of the information.