?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

2016 թ. փետրվարի 26-ին ժամը 13-ին Հաագայում, հոլանդահայությունը
բողոքի ցույց կանցկացնի Ադրբեջանի դեսպանատան առջև` ի հիշատակ
ադրբեջանական Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում
1988, 1990  թթ. տեղի ունեցած հայերի ջարդերի


Ամեն տարի այս օրերին հարգում ենք Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքներում 90-ական թվականներին զարհուրելի ձևով սպանված մեր հայրենակիցների հիշատակը։ Կես միլիոնից ավելի հայ քաղաքացիներ ստիպված եղան թողնելու իրենց օջախները և դարձան փախստական։ Այս տարի նույնպես հոլանդահայությունը իր բողոքի հզոր ձայնը կհնչեցնի Հաագայում՝ Ադրբեջանի դեսպանության առջև կազմակերպված հանրահավաքին։ Աշխարհի ողջ հայության նման մենք զորավիգ ենք Արցախի բնակչության իրավունքներին:
Քայլերթը Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերցիայի և Հայ Դատի համատեղ նախաձեռնությամբ է, ովքեր հանդես են գալիս, որպես համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ: