?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


.
Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների
ներկայացուցիչները հանդիպում ունեցան Նիդերլանդների
թագավորությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ




Հաագա, 12 փետրվարի:
Նիդերլանդների  ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ տարեսկզբյան ավանդական ընդունելություն-հանդիպում' հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ :Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը իր և  դեսպանատան անունից շնորհավորեց ներկաներին' անցած  և  գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց հոլանդահայ կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին'  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ուղղված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու  համար:
 Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-սփյուռք համագործակցության հարցերը, այդ շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցության ապահովումը,Նիդերլանդների հետ մշակութային կապերի ամրապնդման, ընդլայնման  և խորացման  խնդիրները: Այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում  կլինեն հարուստ մշակութային  ժառանգություն  ունեցող մեր  երկու ժողովուրդների հոգևոր կապը, շարունակական կլինեն մշակութային շփումները:Լավ նախադրյալներ կան ընդլայնելու քաղաքական և  բիզնես դաշտերը:
հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներն իրենց հերթին խոստացան նպաստել հայ-նիդերլանդական հարաբերությունների  ու Հայաստանի հետ ունեցած կապերի ամրապնդմանը:

Վերջում' դեսպան  Ձ. Աղաջանյանը, հաջողություն մաղթեց բոլորին իրենց գործունեության ասպարեզում,նաև շնորհակալություն հայտնեց հայապահպանության ոլորտում ունեցած անշահախնդիր վերաբերմունքի համար,   հորդորեց  պահպանել ազգային միասնականության ոգին և ամրապնդել համագործակցությունը միմյանց միջև:
«Նիդերլանդական Օրագիր»