?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

tr_almelo.jpg
Ալմելոյում

Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական համայնքներում նշվեց Տյառնընդառաջը (Տրնդեզ): Ներկայացվող լուսանկարները լայն պատկերացում են տալիս, թե որքանով սիրված և տարածված է այս օրը մեզանում: Ինչպես  «Աբովյան»  մշակութային միության կայք էջում ենք կարդում, այս վաղեմի հայկական տոնը գալիս է հեթանոսական ժամանակներից և քրիստոնեական ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին, 40 օր հունվարի 6-ի Ծննդյան և Ջրօրhնեքի տոներից հետո: «Տյառնընդառաջ» նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ»: Տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է: Եվ ինչպես Նա` Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ` մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ:
Գլխավոր ծիսակատարությունը կրակի շուրջ հավաքվելն է, որը խորհրդանշում է գարնանամուտը, երիտասարդություն, սեր, պտղաբերություն և նորապսակ զույգերի օրհնանք: Կրակը խորհրդանշում է` լույս, ջերմություն, հրճվանք նաև պահապանություն չարից:


.
.

Մաստրիխտում