?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

(без названия)

Միացյալ Հայերը Հոլանդիայում (VAN) կայք էջը հետևյալն է հայտնում. Վեստերֆորտի Նոր Այգ դպրոցում տեղի ունեցավ Նիդերլանդների Թագավորության Հայկական Մեկօրյա Դպրոցների Հարթակի մանկավարժական խորհրդի նիստը: «Մեր Հայրենիք» թեմայի ամփոփումը ներկայացրեցին Նոր Այգ դպրոցի ուսուցչուհի Նինա Հովհաննիսյանն ու Ալմելոյի Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Լալա Շահինյանը:Քննարկումներն անցան բավականին աշխույժ ու բովանդակալից: Հարթակի մանկավարժները խոսեցին ու միմյանց տեղեկություններ հաղորդեցին Հայաստանի Հանրապետության ԿԳՆ և Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերի մասին:Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակցել միմյանց  դպրոցական միջոցառումներին, փոխադարձ դասալսումների կազմակերպմանը, աշխատանքային փորձի փոխանակմանը, կարևոր անցուդարձի մասին տեղեկություների փոխանակմանը fb Հարթակի էջում:

(без названия)
(без названия)