?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հայ-ֆրանսիական համախմբման անդամները ապրիլին Փարիզում հայկական միջազգային գործարար համաժողով են նախաձեռնում: Կազմակերպիչներն ակնկալում են հարյուրից ավելի հայ գործարարների մասնակցություն ավելի քան 20 երկրից, իսկ համաժողովի ավարտից հետո նախատեսում են ստեղծել մշտական գործող կառույց՝ Հայկական գործարար գործակալություն:
Հայկական-միջազգային գործարար համաժողովը տեղի կունենա Փարիզում, 2016 թ-ի ապրիլի 16-ին
Westin Paris-Vendôme հյուրանոցում:



gorc_ham.JPG
Համաժողովի նպատակն է ամբողջ աշխարհում հայերի միջև գործարար հարաբերությունները
ավելի կոնկրետացնել:
Հաջողված փորձով և պատմությամբ մոտ հարյուր գործարարներ կհանդիպեն Փարիզում, որպեսզի
Հայկական Գործարար Գործակալության – Armenian Business Agency - հիմքերը դնեն, որը կսկսի
գործել Փարիզում համաժողովի հաջորդ աշխատանքային օրն իսկ՝ 2016 թ.-ի ապրիլի 18-ին, և որի
նպատակը կլինի՝
• Ստեղծել ամբողջ աշխարհում գործող հայ գործարար անհատների ու հայապատկան
ընկերությունների տվյալների բազան,
• Ամրացնել հայ գործարարների ցանցը,
• Ստեղծել կապեր և համագործակցություն հայ գործարարների կամ ընկերությունների
ղեկավարների միջև,
• Ներգրավել բարձր արժեք ունեցող նոր կամ արդեն գոյություն ունեցող բիզնես ծրագրեր,
ուսումնասիրել դրանք և նպաստել վերջիններիս զարգացմանը,
• Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում այդ ծրագրերի համար,
• Նոր բիզնես հնարավորություններ առաջարկել ձեռնարկատերերին մի շարք ոլորտներում
աշխարհի տարբեր վայրերում,
• Աջակցել Հայաստանի և սփյուռքի հայերի զարգացման ծրագրերին:
Այս առաջին անգամն է որ հայկական կառույց մը բարձրորակ մասնագետների մասնակցությամբ
պատրաստվում է ստեղծել գործարար գրասենյակ, որը պետք է աշխատի տարբեր զարգացման
նախագծերի վրա:
Այս գործակալությունը բաց կլինի բոլորի համար՝ թե՛ անհատների, և թե՛ տարբեր ընկերությունների,
քանի որ մեծերն ու նվազ մեծերը, ծրագրերի հեղինակներն ու ներդրողները միասին հայ գործարար
համայնքը ավելի կազմակերպված և հզոր կդարձնեն:
Այս հայկական կառոյցը բացառապես հայկական ուղղություն չէ որ ունի, քանի որ մի կողմից
գործարարությունը չի ճանաչում ազգային կամ էթնիկ սահմաններ, իսկ մյուս կողմից՝ հայերը միշտ
ապրել և աշխատել են բաց միջավայրերում:
Փարիզի Հայկական-Միջազգային Գործարար Համաժողովը և Հայ Բիզնես Գործակալությունը
բազմաթիվ հայ տնտեսվարողների ցանկության իրականացումն են, որոնք անկախ անհատական
բիզնեսի զարգացումից, կնպաստեն նաև Հայաստանի, ինչպես նաև Սփյուռքի համայնքների
զարգացմանը:
Համաժողովի ծրագիրը հետևյալն է՝
• Հայ-գործարար ցանցի ամրացում
• Բարեգործական բիզնես նախաձեռնություններ
• Ներդրումային հիմնադրամի ստեղծում
• Իրան. 150 միլյարդանոց բիզնեսի ծավալ – ինչպե՞ս գրավել
• Բարձր արժեքային ներդրումային նախագծերի ներկայացում
Քսան երկրներից գործարարներ կմասնակցեն այս համաժողովին: Եթե դուք գործարար եք, ձեռներեց
կամ գործադիր ղեկավար, նույնպես կարող եք մասնակցել գրանցվելով նախապես:
Նոր ծրագրերի հեղինակները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Ընտրված
նախագծերը կներկայացվեն համաժողովի մասնակիցների և Cercle d’Affaires-ի այլ ներդրողների
ուշադրությանը:
Կապերը հետևյալ հասցեով՝ www.armenian-international-business-forum.com կամ՝ + 33 6 65 56 70 52


Փարիզ, հունվարի 19, 2016