?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


 Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է շախմատիստների ամենամսյա վարկանիշային աղյուսակը: Փետրվարի 1-ի դրությամբ աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակում փոփոխություններ չկան. հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն էլ 2792 վարկանիշով մնացել է է 4-րդ հորիզոնականում եւ զիջում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան) եւ Անիշ Գիրիին (Հո...լանդիա):

Վարկանիշային աղյուսակում հաշվի չի առնվել Վեյկ Ան Զեե-ի (Հոլանդիա) հեղինակավոր մրցաշարի արդյունքները, ուր հաղթող է դարձել Կառլսենը

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին Չորրորդ անգամ է հաջողվում նվաճել Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess գերմրցաշարի հաղթողի տիտղոսը՝ կրկնելով 2010-ի, 2013-ի եւ նախորդ տարվա հաջողությունը:

Նորվեգացի գրոսմայստերը 13 տուրերում հավաքեց 9 միավոր եւ մեկ միավոր առաջ անցավ ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայից եւ չինացի Դին Լիրենից, որոնք բաժանեցին 2-3-րդ տեղերը:

Tata Steel Chess-2016

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 9 միավոր

2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 8

3. Դին Լիրեն (Չինաստան) – 8

4. Ուեսլի Սո (ԱՄՆ) – 7

5. Պավել Էլյանով (Ուկրաինա) – 7

6. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 7

7. Վեյ Ի (Չինաստան) – 6.5

8. Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – 6.5

9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 6

10. Դավիդ Նավարա (Չեխիա) – 5.5

11. Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) – 5.5

12. Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 5

13. Լյուկ վան Վելի (Հոլանդիա) – 5

14. Հոու Իֆան (Չինաստան) - 5